Հայտարարություններ

ՀՀ ԱԻՆ վարչական համալիրի աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայության ձեռքբերման մասին

15:00 / 13.01.2021

ՀՀ ԱԻՆ կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական համալիրի աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայությունների մատուցում:

Ծառայությունը մատուցվելու է տեխնիկական բնութագրին համապատասխան:

Հայտնում ենք, որ գնման առարկայի Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ.հունվարի 18, ժամը 12:00, ՀՀ ԱԻՆ վարչական 2-րդ մասնաշենք, ք. Երևան, Դավիթաշեն 4 թաղ., Ա. Միկոյան 109/8 հասցեով՝ թղթային եղանակով:

Հեռ.` (012) 31 77 07

Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող՝

1) մասնագիտական փորձառություն,
2) տեխնիկական միջոցներ,
3) ֆինանսական միջոցներ,
4) աշխատանքային ռեսուրսներ:

Հայտերի բացումը տեղի կունենա փաստաթղթային ձևով՝ 2021թ. հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին:

Հաղթողի ընտրությունը կկատարվի նվազագույն գնային առաջարկ /հիմնական կերակրատեսակների ցանկի հանրագումար և բացվածք/ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով: Եթե ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիր կնքելուց կամ զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից, ապա պատվիրատուն պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում՝ երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Մասնակիցը չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ: Գնային առաջարկների հավասարության դեպքում, ոչ գնային պայմաններին բավարար գնահատված մասնակիցների հետ գները նվազեցնելու նպատակով կկազմակերպվեն միաժամանակյա բանակցություններ:

Ընթացակարգին մասնակցելու դիմում

Տեխնիկական բնութագիր

← Վերադառնալ ցուցակին