ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Ահազանգում

09:03 / 26.05.2015

Ի՞նչ պետք է անել, երբ դեպք է պատահել, կա տուժած մարդ, իսկ դուք մենակ եք:

Բարձրաձայն օգնության կանչեք: Եթե ձեզ արձագանքեն՝ ապա խնդրեք, որ ահազանգեն համապատասխան ծառայություն: Եթե ոչ ոք օգնության չի գալիս, ուրեմն ինքներդ պետք է ահազանգեք եւ արագ վերադառնաք տուժածի մոտ:

Հիշեք, որ հարկավոր է հնարավորինս շտապ ահազանգել, եթե տուժածը.

• անգիտակից է,
• ունի շնչառության խանգարումներ,
• նշում է ցավեր կրծքավանդակում կամ որովայնում,
• չի շոշափվում անոթազարկը (պուլսը),
• ունի արյունային փսխում,
• թունավորված է,
• ունի ուժեղ նոպայաձեւ գլխացավեր,
• ունի կոտրվածքներ եւ այլն:

Հեռախոսով ահազանգելիս պետք է հերթապահին հաղորդել.

• ինչ է պատահել,
• դեպքի վայրի հասցեն (փողոցը, շենքի համարը, հարկը բնակարանը),
• տուժածների թիվը, անունը, ազգանունը, տարիքը,
• տուժածների վիճակը,
• ցուցաբերած առաջին օգնությունը,
• որ հեռախոսահամարից է կատարվում զանգը, զանգահարողի անունը, ազգանունը:

Արագ արձագանքման հեռախոսահամարներն են.

Փրկարար ծառայություն, հրշեջ մաս` 911
Ոստիկանություն` 1-02
Շտապօգնություն` 1-03
Գազի վթարի դեպքում` 1-04
Կենցաղային վթարների դեպքում` 1-08 (Երեւան)

 

 

← Վերադառնալ ցուցակին