ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Երեխան ավտոմեքենայում

11:28 / 26.05.2015

Վաղուց արդեն ավտոմեքենան ե՛ւ փոխադրամիջոց է, ե՛ւ շքեղություն։ Շատերն են այն գերադասում ուղեւորներով ծանրաբեռնված եւ նյարդային վարորդ ունեցող հասարակական տրանսպորտից, մասնավորապես` երթուղային տաքսիներից։ Հաճախ ավտոմեքենան վերածվում է երկրորդ տան նման մի բան։

Քաղաքից դուրս մեկնելիս կարելի է դրա մեջ քնել, հեռուստացույց նայել, երաժշտություն լսել, զանազան իրեր պահել, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես այնտեղ թողնել անեւ երեխային։ Սակայն պետք է չէ մոռանալ, որ ավտոմեքենան բնակարան չէ, որտեղ երեխան համեմատաբար անվտանգ է։ Այստեղ փոքրիկն առավել հեշտությամբ կարող է գրավել հանցագործների ուշադրությունը։ Օրինակէ շուկա գնալիս շատ ծնողներ սովորաբար երեխային միայնակ թողնում են ավտոմեքենայի մեջ` միամտաբար կարծելով, թե այդ 5-10 րոպեում նրա հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Արդյո՞ք դա այդպես է։ Չէ՞ որ ավտոմեքենայում գտնվող փոքրիկը կարող է արգելք դառնալ մեքենան առեւանգել ցանկացող հանցագործների համար։ Նրան կարող են պարզապես դուրս քաշել ավտոմեքենայից, վնասվածքներ հասցնել կամ, ուղղակի, սպանել։ Նման դեպքերում նույնիսկ թեթեւ վնասվածքը կարող է լուրջ, երեխայի համար ճակատագրական հետեւանքներ ունենալ։ Պետք չէ մտածել. որ եթե փոքրիկն ավտոմեքենայի մեջ քնել է, ապա կարելի է նրան ծածկել ու հանգիստ խղճով հեռանալ։ Արթնանալով` նա կարող է մաինգամից գլխի չընկնել, թե որտեղ է ինքը կամ ուր են գնացել ծնողները։ Քնած երեխային կարող են չնկատել նաեւ ավտոմեքենան կամ դրա միջի մագնիտոֆոնը գողանալ ցանկացող հանցագործները, որոնք կարող են ոչ միայն վախեցնել փոքրիկին, այլեւ` լրջորեն վնասել։ Մտածեք` արժե՞ արդյոք վտանգի ենթարկել երեխայի կյանքը։ Շատ ծնողներ կարող են հակադրվել` ասելով, թե փոքրիկին ավտոմեքենայի մեջ թողնելիս դռները կողպում են կամ երեխային են խնդրում փակել եւ բացել միայն իրենց վերադարձից հետո։ Դա եւս վտանգավոր է, քանի որ հանցագործների մեծամասնության համար ավտոմեքենայի դռները բացելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Բացի այդ, օրինակ, մթության մեջ փոքրիկը կարող է գողերին շփոթել ծնողներից մեկի հետ եւ ինքնուրույն բացել դուռը։ Այսպիսով երբեք փոքրիկին միայնակ մի թողեք ավտոմեքենայի մեջ, նույնիսկ եթե մի քանի վայրկյանով դուրս եք գալիս ծխախոտ գնելու։ Անպայման վերցրեք նրան ձեզ հետ եւ ուշադիր կողպեք ավտոմեքենայի դռները։

Հաճախ է պատահում նաեւ հետեւյալ սխալը։ Ավտոմեքենան ճանապարհին փչանում է, իսկ դուք չեք կարող այն տեղում վերանորոգել, ասենք` մթության կամ անհրաժեշտ պահեստամասը չունենալու պատճառով։ Այս դեպքում չիշտ կլինի մեքենան հրել ճանապարհի եզրը, դռներն ամուր կողպել եւ ուղեւորվել մոտակա ավտոսպասարկման կետը կամ բնակավայրը (եթե գտնվում եք քաղաքից դուրս)։ Ոչ մի դեպքում չի կարելի կնոջն ու երեխային թողնել մեքենայի մեջ եւ միայնակ գնալ օգնության հետեւից, հատկապես, եթե արդեն գիշեր է։ Ճանապարհին կարող է հայտնվել մի մեքենա, որի վարորդը գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ կամ այլ չարամիտներ, որոնց համար ձեր կինն եւ երեխան կարող է շատ հեշտ որս դառնալ։ Մի անհանգստացեք ավտոմեքենան թողնելու համար։ Այն չեն կարող գողանալ, որոհետեւ ավտոմեքենան սարքին չէ։ Ապահովության համար կարելի միջի թանկարժեք իրերը կամ մագնիտոֆոնը հանել, որպեսզի դրանք չգրավեն հանցագործների ուշադրությունը։

Եթե ավտոմեքենան խափանվել է ճանապարհի կեսին, նրա մեջ օտար ուղեւորներ կան, եւ դուք փորձում եք ինքնուրույն այն վերանորոգել, ապա աշխատեք այնպես անել, որ մետաղական, վտանգավոր գործիքները չընկնեն օտար մարդկանց ձեռքը։ Դրանք կարող են օգտագործվել ձեր դեմ։

Երեխան արդեն չափահաս է դարձել, ունի վարորդական իրավունք եւ ցանկանում է ժամանակ առ ժամանակ օգտվել հայրիկի ավտոմեքենայից կամ իր համար գնել նորը։ Երեխային վստահելով ավտոմեքենան` խոսեք նրա հետ անվտանգության կանոնների մասին։ Օրինակէ չի կարելի որպես ուղեւոր վերցնել անծանոթ մարդկանց, հատկապես, եթե նրանք խնդրում են տանել իրենց որեւէ անծանոթ կան հեռավոր վայր։ Պետք չէ ճանապարհը հարցնելու համար բացել դուռը։ Բավական է 2-3 սանտիմետրով իջեցնել պատուհանի ապակին այնպես, որ դուք կարողանաք լսել պատասխանը, եւ մարդը չկարողանա ձեռքը ներս մտցնել։ Եթե ավտոմեքենայի մեջ մենակ եք, ապա փակեք բոլոր դռները, իսկ խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգնելիս` բարձրացրեք նաեւ պատուհանի ապակին։ Աչալուրջ, փորձառու հանցագործը կարող է վայրկայնների ընթացքում բաց պատուհանից չեզոքացնել երիտասարդ ու անփորձ վարորդին։ Հաճախ, ցանկանալով ցուցադրել իր նոր ձեռքբերումը, երիտասարդները կանգ են առնում մայթեզրին կանգնած որեւէ գեղեցիկ աղջկա մոտ, սակայն հիշեք, որ այդ օրիորդը կարող է միայն խայծ լինել։ Վայրկյաններ անց նրա կողքին կարող է հայտնվել վատ մտադրություններ ունեցող մի աժդահա, որը հեշտությամբ ձեզ դուրս կքաշի ավտոմեքենայից եւ գեղեցկուհու հետ կհեռանա ձեր իսկ մեքենայով։

Եթե ձեր երխան պատրաստվում է որեւէ խնջույքի ոչ մի դեպքում թույլ մի տվեք նրան օգտվել մեքենայից, եթե նույնիսկ լիովին վստահ եք, որ նա ոգելից խմիչքներ չի օգտագործում։

Եթե, այնուամենայնիվ, երեխան արդեն հայտնվել է ավտոմեքենայի ղեկին, ապա բացատրեք նրան, որ վրաերթի դեպքում չի կարելի փախչել։ Անպայման անհրաժեշտ է կանգ առնել,տուժածին հասցնել մոտակա հիվանդանոց կամ շտապօգնություն կանչել։ Շատ հնարավոր է, որ վրաերթը ոչ թե նրա մեղքով լինի, այլ հետիոտնի, սակայն փախչելով` նա ակամա դառնում է մեղավոր եւ կարող է հայտնվել դատարանում։

Այսպիսով, անկախ նրանից երեխան ութ, թե տասնութ տարեկան է, նրա ներկայություննհ ավտոմեքենայում այնքան էլ անվտանգ չէ, եթե, իհարկե, նա եւ իր ծնողները չեն պահպանում համապատասխան անվտանգության կանոնները։ Նախքան երեխային ավտոմեքենան վստահելը, եւս մեկ անգամ ամեն ինչ լավ ծանրութեթեւ արեք։

← Վերադառնալ ցուցակին