ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Կարիես անունով հրեշը

11:17 / 26.05.2015

Բոլոր երեխաներն էլ սիրում են շոկոլադ, կոնֆետներ, պաղպաղակ, խմորեղեն եւ այլ քաղցրավենիք, եւ որքան էլ ծնողները փորձեն նրանց զգուշացնել, որ դրանք շատ վտանգավոր են ատամների համար, երեխաները չեն կարող հրաժարվել այդ հաճույքից։ Առանց քաղցրեղենի կյանքն, իհարկե, դառն է թվում, սակայն առանց ատամների այն կարող է ավելի վատ լինել։

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն փոքրիկներին պահպանելու ատամները։

- Ատամները պետք է մաքրել առնվազն օրը երկու անգամ` առավոտյան նախաճաշից հետո եւ երեկոյան ընթրիքից հետո։ Իսկ եթե չծուլանաք եւ ատամները մաքրեք նաեւ ցերեկը` ճաշից հետո, ապա շատ ավելի լավ կլինի։

- Ատամի խոզանակը պետք է շարժել եւ՛ հորիզոնական, եւ՛ ուղղահայաց ուղղություններով` աշխատելով մաքրել անպայման բոլոր ատամները։

- Չի կարելի խոզանակը շատ ուժեղ սեղմել. չէ՞ որ մաքրում եք սննդի մնացորդները, այլ ոչ թե ատամի էմալը։

- Երեք - չորս ամիսը մեկ անհրաժեշտ է հին խոզանակը փոխարինել նորով։ Գնված խոզանակն անպայման պետք է լինի հերմետիկ, փակ փաթեթավորմամբ, երեխայի տարիքին համապատասխան։

- Փոքրիկներն ատամները պետք է մաքրեն մանկական մածուկով, որն ավելի համեղ է։ Բացի այդ, նրանց ատամների էմալն ավելի նուրբ է ու բարակ, քան մեծահասակներինը։

- Մի զլացեք տարին երկու անգամ երեխային տանել ատամնաբույժի մոտ` ստուգման։ Դա բոլորովին էլ սարսափելի չէ։

← Վերադառնալ ցուցակին