ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Ինչպես պահել բանալիները

Ինչպես պահել բանալիները 12:08 / 15.05.2017

Միշտ ունեցեք լրացուցիչ, պահեստային բանալիներ, որոնք պետք է պահել տանից դուրս: Բանալիների կապուկի օղակին շատ կախազարդեր հագցրեք: Կորցնելու դեպքում դրանք այդպես ավելի հեշտ կգտնեք: Հնարավորության դեպքում բանալիները մի պահեք պայուսակի մեջ: Ավելի լավ է դրանք շղթայով ամրացնել գոտուց կամ պահել գրպանում...

Եղեք ուշադիր

Եղեք ուշադիր 10:30 / 11.05.2017

Երեխաներն ընտանիքի «թույլ» կետերն են, ամենից խոցելի և առավել շատ ենթակա տարատեսակ վտանգների: Նրանց անվտանգությունը խնդիր է բոլոր ծնողների համար: Եթե փոքրուց չսովորեցնեք երեխային լինել ուշադիր, կարողանալ պաշտպանել ինքն իրեն և ինքնուրույն հոգալ սեփական անվտանգության մասին, ապա և՛ նա, և՛ դուք կարող եք բախվել բազմաթիվ խնդիրների ու հաճախ հայտնվել տհաճ իրավիճակներում...

Փոքրիկը գնում է դպրոց

Փոքրիկը գնում է դպրոց 11:20 / 10.05.2017

Մանկապարտեզում ձեր երեխան ամենաընդունակն էր ու դաստիարակների սիրելին: Ահա նա պետք է գնա դպրոց, և ծնողները կարծում են, որ այնտեղ նա ևս պետք է շարունակի լինել ամենալավը: Սակայն շուտով սեպտեմբերիմեկյան հաճելի հոգսերը մնում են հետևում, իսկ երեխայի տնային աշխատանքները կատարելու գործընթացը վերածվում է անտանելի մղձավանջի: Եթե սկզբում փոքրիկը հաճույքով էր պատրաստում դասերը, ապա այժմ ծնողները համարյա թե ստիպված են նրան «պարանով կապել» գրասեղանի մոտ...

Եթե մեղուն խայթել է

Եթե մեղուն խայթել է 09:58 / 06.05.2017

Ամառը փոքրիկ արտակարգ իրավիճակների ժամանակաշրջան է, ինչպիսիք, օրինակ, զանազան միջատների խայթոցներն են: Երեխաները ձգտում են ավելի շատ լինել բակում, գնալ տատիկ-պապիկների մոտ` գյուղ, իսկ այս պարագայում նման վտանգն ավելի մեծ է: Լավ կլինի, որ խայթոցի պահին ծնողները մոտ լինեն, որպեսզի կարողանան կանխել վտանգը կամ անմիջապես օգնություն ցույց տալ...

Եթե հայտնվել եք ամբոխի մեջ

Եթե հայտնվել եք ամբոխի մեջ 15:32 / 05.05.2017

Նրան ավելի հեշտ է որևէ բան թելադրել կամ ներշնչել: Նա դադարում է կառավարել իր հույզերն ու իր գործողությունները: Այսպես, ուրեմն, հիշեք, որ փոքրիկ երեխան ամբոխի մեջ անելու ոչ մի գործ չունի: Եթե երեխան ձեզ հետ է, ապա աշխատեք շրջանցել փողոցի այդ հատվածը (եթե նույնիսկ ձեզ չափազանց հետաքրքիր է, թե ինչու է այդտեղ այդքան մարդ հավաքվել)...

Զգուշացիր ավտոմեքենայից

Զգուշացիր ավտոմեքենայից 15:13 / 05.05.2017

Կանոնները սովորաբար լինում են խիստ և պայմանական: Առաջինների կատարումը պարտադիր է, վերջիններինը` ցանկալի...