ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Վտանգներ խաղալիքների աշխարհում

Վտանգներ խաղալիքների աշխարհում 17:32 / 02.05.2017

Երբևէ ձեր փոքրիկի համար խաղալիք գնելիս նկատե՞լ եք, որ այն տհաճ բույր ունի։ Գուցե այո, բայց ուշադրություն չեք դարձրել։ Ուրեմն իմացեք, որ դա խաղալիքի վտանգավոր լինելու առաջին ազդանշանն է։ Ռետինե կամ պլաստմասե փափուկ և ճկուն մասնիկներով խաղալիքները (գնդակներ, տիկնիկներ, զանազան կենդանիներ)...

Մանկահասակ երեխաների անվտանգությունը տանը

Մանկահասակ երեխաների անվտանգությունը տանը 10:38 / 27.04.2017

Մանկահասակ երեխայի համար խաղալիք ընտրելիս հետևեք արտադրողի խորհուրդներին: Երեխային չի կարելի մանր մասերով խաղալիքներ կամ կոնստրուկտորներ տալ: Նրանք կարող են դրանք կուլ տալ, մտցնել ականջների կամ քթի մեջ: Փխրուն կամ սուր առարկաները, այն ամենը, ինչը կարող է վնասել երեխային կամ կարող է տեղավորվել նրա բերանում...

Եթե ոտքերը սառել են

Եթե ոտքերը սառել են 11:26 / 27.05.2015

Ռուս մեծ զորավար, գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովն իր զինվորներին հաճախ էր խորհուրդ տալիս. <<Ոտքերը տաք, իսկ գլուխը սառը պահեք>>։ Հիշեցնենք, որ Սուվորովը ոչ մի ճակատամարտում պարտություն չի կրել։ Շատ հաճախ պատահում է այնպես, որ նորաձեւ ու գեղեցիկ երեւալու ցանկությունը հաղթում է առողջ մտքին, եւ դեռահասները ցուրտ եղանակին փողոց են դուրս գալիս նեղ կոշիկներով կամ բարակ գուլպաներով: Այդ ժամանակ ոտքերն այնպես են սառչում, որ բոլոր մտքերն ուղղվում են միայն որեւէ տաք վայր...

Բակում խաղալիս

Բակում խաղալիս 11:22 / 27.05.2015

Ամբողջ տարի երեխաներն անհամբերությամբ սպասում են ամռանը, որ կարողանան սրտի ուզածի չափ բակում խաղալ։ Սակայն արդյո՞ք բակն իսկապես ապահով վայր է երեխայի համար։ Եթե նույնիսկ բակում ստեղծված են փոքրիկների խաղի համար անհրաժեշտ բոլոր պայմանները (ֆուտբոլի կամ բասկետբոլի առանձին խաղահրապարակներ, ճոճանակներ, սահաբլրակներ եւ այլն), չի կարելի երեխային թողնել առանց հսկողության: Վտանգը կարող է թաքնվել կանգնած մեքենայում, դիտահորի բաց կափարիչի տակ կամ շենքի նկուղում։ Երեխային բակ թողնելիս անպայման...

Մանկական զարդասեղան

Մանկական զարդասեղան 10:58 / 27.05.2015

Մաշկի խնամքի համար նախատեսված գեղարարական միջոցներ արտադրող ընկերությունները մշակում են նաեւ նույն ապրանքատեսականու մանկական տարբերակը՝ շամպուններ, օճառներ, զանազան քսուքներ, յուղեր, անձեռոցիկներ եւ այլն։ Փոքրիկի մաշկը չափազանց նուրբ է տարբեր քիմիական նյութերի ազդեցությանը ենթարկելու համար։ Այդ պատճառով գնումներ անելուց առաջ ուշադրություն դարձրեք հիգիենիկ խնամքի միջոցների բաղադրությանը եւ նպատակահարմարությանը։ Երեխաների խնամքի համար ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել մեծահասակների համար...

Անվտանգությունը կենդանիների հետ շփվելիս

Անվտանգությունը կենդանիների հետ շփվելիս 10:31 / 27.05.2015

Շներին, ինչպես նաեւ բոլոր կենդանիներին պետք է սիրել, սակայն այնուամենայնիվ պետք է հիշել, որ նույնիսկ տնային կենդանիները կարող են վտանգավոր լինել։ Գազազած շուն. Շները երեք անգամ ավելի հաճախ հարձակվում են երեխաների, քան մեծահասակների վրա։ Պատճառն այն է, որ երեխաները չեն պահպանում կենդանիների հետ շփվելու անվտանգության ամենասովորական կանոնները։ • Շանը հանդիպելիս, եթե վախենում ես կամ հուզվում, երբեք ցույց մի տուր։ Շունը դա զգում է եւ կարող է հարձակվել քո վրա։ • Հիշի՛ր....