ԱԻ հանրագիտարան
Երեխաների համար

Երեխան խանութում 11:52 / 26.05.2015
Երեխային փոքրիկ հանձնարարություններ տալով` ծնողները սովորեցնում են նրան լինել ինքնուրույն։ Երբ նա մի փոքր մեծանում է, երեխան կարող է արդեն խանութում գնումներ անել` աստիճանաբար սովորելով ընտրություն կատարել տարբեր ապրանքների ու մթերքների միջեւ։ Իսկ մինչ այդ չմոռանաք նրան հանձնել անհրաժեշտ գնումների ցուցակը` ներառյալ դրանց քանակն ու գինը։ Եթե, նույնիսկ, երեխան ինչ-որ բան սխալ է արել, պետք չէ նրան նախատել, որովհետեւ շատ հաճախ ծնողներն իրենք են մոռանում նրանց տալ անհրաժեշտ ցուցումները։...

Լողի առաջին դասերը 11:48 / 26.05.2015
Վերջին տարիներին ողջ աշխարհում լայն տարածում են գտել նորածին երեխաների հետ անցկացվող լողի պարապմունքները։ Դա հիվանդությունների կանխարգելման եւ փոքրիկի առողջությունն ամրացնող հրաշալի միջոց է։ Քանի որ դեռեւս չծնված երեխան զարգանում է հեղուկ միջավայրում, ապա ծնվելուց հետո կյանքի առաջին մի քանի ամիսներին լողալու բնածին բնազդային ընդունակությունները պահպանվում են։ Այդ ընթացքում ավելի հեշտ է նրան լողալ սովորեցնելը։ Երկու տարի անընդմեջ պարապմունքները շարունակելու դեպքում կարող եք վստահ լինել,...

Վանդակի երկու կողմում 11:32 / 26.05.2015
Ամառային արձակուրդների ժամանակ կենդանաբանական այգին երեխաների ամենասիրելի ու հետաքրքիր զբոսավայրերից է։ Ու որպեսզի կենդանիների հետ մեր շփումը ոչ մի բանով չմռայլվի, անհրաժեշտ է կենդանաբանական այգի այցելելիս եւս պահպանել անվտանգության կանոնները։ Հարկ չկա նաեւ <<առանց նրանց համաձայնության>> փորձել փաղաքշել կամ խաղալ կենդանիների հետ։ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի կենդանաբանական այգում սատկած գետաձիուն հերձելիս նրա ստամոքսում երեք տասնյակից ավելի տարբեր մետաղե առարկաներ են...

Երեխան ավտոմեքենայում 11:28 / 26.05.2015
Վաղուց արդեն ավտոմեքենան ե՛ւ փոխադրամիջոց է, ե՛ւ շքեղություն։ Շատերն են այն գերադասում ուղեւորներով ծանրաբեռնված եւ նյարդային վարորդ ունեցող հասարակական տրանսպորտից, մասնավորապես` երթուղային տաքսիներից։ Հաճախ ավտոմեքենան վերածվում է երկրորդ տան նման մի բան։ Քաղաքից դուրս մեկնելիս կարելի է դրա մեջ քնել, հեռուստացույց նայել, երաժշտություն լսել, զանազան իրեր պահել, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես այնտեղ թողնել անեւ երեխային։ Սակայն պետք է չէ մոռանալ, որ ավտոմեքենան բնակարան չէ,...

Առողջ ժպիտ 11:24 / 26.05.2015
Բոլոր ծնողներն էլ ուզում են իրենց փոքրիկների դեմքին հաճախ ժպիտ տեսնել, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ պետք է անել երեխայի առողջ ժպիտը պահպանելու համար։ Մանկան օրգանիզմի նորմալ աճն ու զարգացումն առաջին հերթին կախված է որակյալ ու լիարժեք սննդից։ Օրգանիզմը սննդարար նյութերը յուրացնում է ծամող ապարատի օգնությամբ։ Ատամների միջոցով կերակուրը ենթարկվում է առաջնային մեխանիկական մշակման, այսինքն` լավ մանրացվում է։ Ծամող ապարատը բաղկացած է վերին ու ստորին ծնոտներից, ատամներից, լեզվից,...

Կարիես անունով հրեշը 11:17 / 26.05.2015
Բոլոր երեխաներն էլ սիրում են շոկոլադ, կոնֆետներ, պաղպաղակ, խմորեղեն եւ այլ քաղցրավենիք, եւ որքան էլ ծնողները փորձեն նրանց զգուշացնել, որ դրանք շատ վտանգավոր են ատամների համար, երեխաները չեն կարող հրաժարվել այդ հաճույքից։ Առանց քաղցրեղենի կյանքն, իհարկե, դառն է թվում, սակայն առանց ատամների այն կարող է ավելի վատ լինել։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն փոքրիկներին պահպանելու ատամները։ - Ատամները պետք է մաքրել առնվազն օրը երկու անգամ` առավոտյան նախաճաշից հետո եւ երեկոյան ընթրիքից...