ԱԻ հանրագիտարան
Երեխաների համար

Սովորում ենք կարդալ 11:11 / 26.05.2015
Ասում են` երեխաները կյանքի ծաղիկներն են, բայց մոռանում, որ այդ ծաղիկները չափազանց մեծ խնամք են պահանջում։ Նրանց մասին պետք է հոգ տանել եւ հաճախակի ջրել... գիտելիքներով, որպեսզի նրանք աճեն, մեծանան եւ արմատներով ամուր կառչեն իրենց հայրենի հողին։ Երեխաներին կրթելու կարեւոր պայմաններից մեկը դպրոցն է, որտեղ դրվում է նրանց հետագա զարգացման հիմքը։ Երբ փոքրիկը սովորի կարդալ, նա արդեն կկարողանա որոշ չափով ինքնուրույն առաջ գնալ կյանքի արահետներով։ Ինչպե՞ս երեխային բացատրել, որ համակարգչային...

Երեխան եւ համակարգչային խաղերը 11:08 / 26.05.2015
Թերթի անցյալ տարվա համարներում մենք խոսել ենք այն խաղերի մասին, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների վրա։ Նմանատիպ խաղերի շարքին է դասվում նաեւ համակարգչային խաղերի մի մասը։ Վերջին շրջանում դրանք աստիճանաբար վերածվել են բոլոր տարիքի երեխաների զանգվածային հոգեբանական համաճարակի պատճառ։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր վայրերում անձնական համակարգիչների եւ խաղային կցորդների վաճառքն ավելացել է տասնյակներ անգամ, իսկ խոշոր քաղաքներում բնակվող ընտանիքների 40-80 տոկոսն...

Միալար ճիչ 10:57 / 26.05.2015
Առավել ուշադիր լինելու դեպքում հոգեբանը երեխայի մեջ կարող է հայտնաբերել ջղայնության նշաններ, առաջին հերթին՝ առանց պատճառի անհանգստանալու եւ չափազանց շուտ հոգնելու հակումներ։ Կարող են լինել նաեւ քնի խանգարումներ, ամենատարբեր տհաճ ու նյարդայնացնող սովորություններ, ինչպես օրինակ՝ եղունգներ կրծելը։ Գերդյուրագրգիռ երեխաների վարքագիծը հաճախ առանձնանում է տհասության, մտավոր ու ֆիզիկական թերզարգացման դրսեւորումներով։ Կան նաեւ սրանց հակառակ դրսեւորումները։ Օրինակ՝ երեխան կարող է...

Մի հայտնագործության պատմություն 10:45 / 26.05.2015
Հեծանիվը. որպես տրանսպորտի համեմատաբար թեթեւ, մատչելի եւ էկոլոգիապես մաքուր միջոց, մեծ տարածում ունի Եվրոպայի շատ քաղաքներում։ Թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը ծանր ու մեծ ավտոմեքենաների փոխարեն գերադասում են աշխատանքի կամ դասի գնալ տրանսպորտի այս տեսակով, որը կարելի է պահել նույնիսկ տան միջանցքում։ 1817 թ. գերմանացի գյուտարար բարոն Կառլ Դրեյզը ստեղծում է առաջին հեծանիվը, որն անվանում են <<քայլելու մեքենա>>։ Այն ուներ ղեկ ու նստելու համար նախատեսված տեղ։ Հետագայում այն սկսում...

Եթե սիրում եք հեծանիվ քշել 10:42 / 26.05.2015
Դասերն ու դասագրքերը վաղուց արդեն մնացել են հետեւում եւ արձակուրդներին կարելի է մի կուշտ խաղալ բակում, ինչու չէ` նաեւ հեծանիվ քշել։ Սակայն շատերին հաճախ թվում է, թե իրենք կարող են կայծակնային արագությամբ արձագանքել ցանկացած իրադարձության եւ խուսափել դժբախտ պատահարներից, ինչը, ցավոք, ոչ միշտ է այդպես։ Երեխայի համար հեծանիվ գնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ նա գիտի երթեւեկության կանոնները եւ սովորեցնել նրան, թե ինչպես պետք է խնամել հեծանիվը, ստուգել արգելակների, ձայնային ազդանշանի,...

Անվտանգությունը ննջարանում 10:41 / 26.05.2015
Բնակարանի այս սենյակում փոքրիկները չափազանց շատ ժամանակ են անցկացնում՝ ուտում, քնում, խաղում եւ այլն։ Սենյակը պետք է լավ լուսավորվի եւ մշտապես օդափոխվի։ Այնտեղ երեխաների համար առկա վտանգներից խուսափելու համար հիշեք՝ • երեխայի մահճակալը պետք է կոշտ ներքնակ ունենա եւ ոչ այնքան փափուկ բարձ. • սավանը պետք է եզրերից ժապավենների օգնությամբ ձգել-ամրացնել ներքնակի տակ. • փոքրիկի մահճակալը շրջապատող ճաղերը պետք է առնվազն 60 սմ բարձրություն ունենան, իսկ ձեողերի միջեւ եղած...