ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգությունը

17:25 / 12.11.2015

Տարահանման համար նախատեսված սանդուղքները և սանդղավանդակները ստորաբաժանվում են.

1) սանդուղքներ հետևյալ տեսակների`
ա. ներքին` տեղաբաշխվող սանդղավանդակներում,
բ. ներքին բաց,
գ. արտաքին բաց,
2) Սովորական սանդղավանդակներ.
ա. Ս1(Լ1) յուրաքանչյուր հարկի արտաքին պատերում ապակեպատ կամ բաց բացվածքներով,
բ. Ս2(Լ2) բնական լուսավորությամբ վերնածածկում` ապակեպատ կամ բաց բացվածքների միջով,
3) Չծխապատվող սանդղավանդակներ`
ա. Չ1(Ն1) բաց անցումով, արտաքին օդային գոտու միջով հարկից դեպի սանդղավանդակ մուտքով` ապահովված օդային գոտու միջով անցումի չծխանելիությամբ,
բ. Չ2(Ն2) հրդեհի դեպքում դեպի սանդղավանդակ օդի ճնշումով,
գ. Չ3(Ն3) հարկից դեպի սանդղավանդակ մուտքով, օդի ճնշումով նախամուտք-անցախցի միջով (մշտական կամ հրդեհի ժամանակ),
4) Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ապահովման համար նախատեսված հրդեհային սանդուղքներ` հետևյալ տեսակների.
ա. Հ1(Պ1) ուղղաձիգ,
բ. Հ2(Պ2) բազուկային` ոչ ավել 6:1 թեքությամբ:

Հակահրդեհային պատերով առանձնացված շենքերը, ինչպես նաև շենքերի մասերը` հրդեհային հատվածամասերը ստորաբաժանվում են ըստ հրակայունության աստիճանների, կոնստրուկտիվ և գործառական հրդեհային վտանգավորության դասերի: Հրդեհային հատվածամասերը բաժանելու համար կիրառում են 1-ին տեսակի հակահրդեհային պատեր.

1) շենքի հրակայունության աստիճանը որոշվում է շենքի շինարարական կոնստրուկցիաների հրակայունությամբ,
2) շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը որոշվում է հրդեհի զարգացման և դրա վտանգավոր գործոնների առաջացման մեջ շինարարական կոնստրուկցիաների մասնակցության աստիճանով,
3) շենքի և շենքի մասերի գործառական հրդեհային վտանգավորության դասը որոշվում է դրանց նշանակությամբ և այդ շենքերում տեղաբաշխված տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկություններով:

Շենքերը և հրդեհային հատվածամասերը ստորաբաժանվում են ըստ հրակայունության աստիճանների՝ I(Շենքեր, որոնց կրող կամ պատող կոնստրուկցիաները բնական կամ արհեստական քարե, բետոնե կամ երկաթբետոնե շինանյութերից են` թերթավոր և սալիկային չայրվող նյութերի օգտագործմամբ), II(Շենքեր, որոնց կրող կամ պատող կոնստրուկցիաները բնական կամ արհեստական քարե, բետոնե կամ երկաթբետոնե շինանյութերից են, օգտագործվում են թերթավոր և սալիկային չայրվող շինանյութեր, իսկ շենքերի ծածկերում կարելի է օգտագործել չպաշտպանված պողպատե կոնստրուկցիաներ), III(Շենքեր, որոնց կրող կամ պատող կոնստրուկցիաները բնական կամ արհեստական քարե, բետոնե կամ երկաթբետոնե շինանյութերից են: Միջհարկային ծածկերի համար կարելի է օգտագործել փայտե կոնստրուկցիաներ, պաշտպանված ծեփասվաղով կամ դժվար այրվող թիթեղային և սալիկային նյութերով: Ծածկի տարրերին հրակայունության և կրակի տարածման սահմանների վերաբերյալ պահանջներ չեն ներկայացվում, ընդ որում, ձեղնահարկի ծածկի փայտե կոնստրուկցիաները պետք է տոգորված լինեն հրապաշտպան նյութերով), IV(Շենքեր, որոնք հիմնականում ունեն հիմնակմախքային կոնստրուկտիվ սխեմա: Հիմնակմախքի տարրերը` պողպատե և այլ մետաղական անպաշտպան, ամբողջական կամ սոսնձային փայտանյութից և ուրիշ այրվող կամ դժվար այրվող նյութերից են, որոնք կրակի և բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանված են ծեփասվաղով կամ այլ չայրվող նյութերով: Պատող կոնստրուկցիաները` պողպատե տրամատային թերթերից կամ այլ չայրվող թերթավոր և դժվար այրվող ջերմամեկուսիչ նյութերից են: Ընդ որում, ձեղնահարկի փայտե կոնստրուկցիաները պետք է տոգորված լինեն հրապաշտպան նյութերով), V(Շենքեր, որոնց կրող և պատող կոնստրուկցիաների հրակայունության և կրակի տարածման սահմանների նկատմամբ պահանջներ չեն ներկայացվում):

Շենքի կրող տարրերին են դասվում հրդեհի դեպքում շենքի ընդհանուր կայունությունն ու երկրաչափական անփոփոխությունն ապահովող կոնստրուկցիաները (կրող պատեր, շրջանակներ, սյուներ, պարզունակներ, կամարներ, ծածկերի ֆերմաներ, հեծաններ, կապեր, կոշտության դիաֆրագմաներ և այլն): Միաժամանակ, պատող կոնստրուկցիաների գործառույթ կատարող շենքի կրող տարրերի (օրինակ` կրող պատերի) հրակայունությանը նորմատիվային փաս¬տաթղթերում պետք է ներկայացվեն լրացուցիչ պահանջներ ամբողջականության` E(Ե) և ջերմամեկուսիչ հատկության` I(Ի) կորստի առումով` հաշվի առնելով շենքերի և սենքերի հրդեհային վտանգավորության գործառական դասը: Բացվածքների լցվածքների (դռներ, դարպասներ, պատուհաններ և ելանցքներ), ինչպես նաև լուսանցների, այդ թվում` զենիթային և ծածկերի այլ լուսաթափանցիկ հատվածամասերի հրակայունության սահմանները չեն նորմավորվում, բացառությամբ հատուկ վերապահված դեպքերից և հակահրդեհային պատնեշների որմնանցքների լցվածքներից:

Շենքերը և հրդեհային հատվածամասերը, ըստ կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության՝ C(Ց) ստորաբաժանվում են չորս դասերի.

1) Ց0 (C0) – կոնստրուկտիվ ոչ հրդեհավտանգ,
2) Ց1 (C1) - կոնստրուկտիվ քիչ հրդեհավտանգ,
3) Ց2 (C2) - կոնստրուկտիվ չափավոր հրդեհավտանգ,
4) Ց3 (C3) - կոնստրուկտիվ հրդեհավտանգ:

Շենքերի պատող կոնստրուկցիաներում բացվածքների լցվածքների (դռներ, դարպասներ, պատուհաններ և ելանցքներ) հրդեհային վտանգավորությունը չի նորմավորվում, բացառությամբ հատուկ վերապահված դեպքերի, ընդ որում այդ բացվածքների լցվածքները պետք է ենթարկվեն հրապաշտպանիչ մշակման` նորմերի պահանջներին համապատասխան: Շինարարության պրակտիկայում այն կոնստրուկցիաների և կոնստրուկտիվ համակարգերի ներդրման դեպքում, որոնց հրակայունության սահմանը նորմավորված չէ և որոնք նմանօրինակ փորձարկումներով կամ հաշվարկային եղանակով չեն կարող դասվել կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության որոշակի դասի, հարկավոր է իրականացնել շենքերի բնապայման հրափորձարկումներ` հաշվի առնելով հրդեհային անվտանգության համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջները:

Շենքերը և շենքերի մասերը` սենքերը կամ գործառությամբ իրար հետ կապված սենքերի խմբերը, ըստ գործառական հրդեհային վտանգավորության ստորաբաժանվում են դասերի` կախված իրենց օգտագործման եղանակից և այն հանգամանքից, թե որքանով է հրդեհի առաջացման ժամանակ մարդկանց անվտանգությունը գտնվում սպառնալիքի տակ` հաշվի առնելով նրանց տարիքը, ֆիզիկական վիճակը, քնած վիճակում գտնվելու հնարավորությունը, հիմնական գործառական անձնակազմի տեսակը և նրա քանակը.

1) Գ1(Ֆ1)- մարդկանց մշտական բնակության և ժամանակավոր (այդ թվում շուրջօրյա) մնալու համար (այդ շենքերում սենքերը օգտագործվում են շուրջօրյա, դրանցում առկա մարդիկ կարող են ունենալ տարբեր տարիք և ֆիզիկական վիճակ: Այդ շենքերի համար հատկանշական է ննջասենյակների առկայությունը).
ա. Գ1.1(Ֆ1.1)- մանկական նախադպրոցական հիմնարկներ, ծերերի և հաշմանդամություն ունեցող անձանց ու բնակչության սակավաշարժուն խմբերի համար մասնագի¬տացված տներ (ոչ բնակարանային), հիվանդանոցներ, ինտերնատ-դպրոցների և մանկական հիմնարկների ննջարանային մասնաշենքեր,
բ. Գ1.2(Ֆ1.2) - հյուրանոցներ, հանրակացարաններ, առողջարաններ և ընդհանուր նշանակության հանգստյան տներ, կեմպինգներ, մոթելներ, պանսիոնատներ և ննջարանային մասնաշենքեր,
գ. Գ1.3(Ֆ1.3) - բազմաբնակարան բնակելի շենքեր,
դ. Գ1.4(Ֆ1.4) - միաբնակարան, այդ թվում մեկուսացված, բնակելի տներ,
2) Գ2(Ֆ2) - տեսարանային և մշակութալուսավորչական կազմակերպություններ (այդ շենքերի հիմնական սենքերին բնորոշ է որոշակի ժամանակահատվածում այցելուների զանգվածային առկայությունը).
ա. Գ2.1(Ֆ2.1) - թատրոններ, կինոթատրոններ, համերգային դահլիճներ, ակումբներ, կրկեսներ, տրիբունաներով մարզային կառույցներ, գրադարաններ և այլ հիմնարկություններ՝ նախատեսված փակ սենքերում այցելուների համար հաշվարկային թվով նստելատեղերով,
բ. Գ2.2(Ֆ2.2) - թանգարաններ, ցուցահանդեսներ, պարադահլիճներ և փակ սենքերում այլ նմանատիպ հիմնարկներ,
գ. Գ2.3(Ֆ2.3) - Գ2.1-ում նշված բացօթյա հիմնարկներ,
դ. Գ2.4(Ֆ2.4) - Գ2.2-ում նշված բացօթյա հիմնարկներ,
3) Գ3(Ֆ3) - բնակչությանը սպասարկող կազմակերպություններ (այդ կազմակերպությունների սենքերը բնորոշ են ավելի մեծ թվով այցելուներով, քան սպասարկող անձնակազմն է).
ա. Գ3.1(Ֆ3.1) - առևտրի կազմակերպություններ (ավտոառևտրի սրահներ),
բ. Գ3.2(Ֆ3.2) - հասարակական սննդի կազմակերպություններ,
գ. Գ3.3(Ֆ3.3) - կայարաններ,
դ. Գ3.4(Ֆ3.4) - պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ,
ե. Գ3.5(Ֆ3.5) - կենցաղային և կոմունալ կազմակերպությունների սենքեր այ¬ցե¬լու¬ների համար (փոստեր, խնայդրամարկղեր, տրանսպորտային գործակալութ¬յուններ, իրավաբանական խորհրդատվությունների սենքեր, նոտարական գրասենյակներ, լվացքատներ, կոշիկ ու զգեստ կարելու և նորոգելու արհեստանոցներ, քիմիական մաքրման սենքեր, վարսավիրանոցներ և այլ նմանատիպ, այդ թվում՝ ծիսակարգային և պաշտամունքային հիմնարկներ)` ոչ հաշվարկային թվով նստելատեղերով,
զ. Գ3.6(Ֆ3.6) - մարզաառողջարանային համալիրներ և այցելուների համար առանց տրիբունաների մարզապարապմունքային հիմնարկներ, կենցաղային սենքեր, բաղնիքներ, շոգեբաղնիքներ (սաունաներ),
4) Գ4(Ֆ4) - կրթական հաստատություններ, գիտական և նախագծային կազմակերպություններ, կառավարման հիմնարկներ (այդ շենքերում սենքերը օրվա ընթացքում օգտագործվում են որոշակի ժամանակով, այնտեղ գտնվում է մշտական տեղի պայմաններին ընտելացած որոշակի տարիքի և ֆիզիկական վիճակի մարդկանց քանակակազմ).
ա. Գ4.1(Ֆ4.1) - դպրոցներ, արտադպրոցային կրթական հաստատություններ, միջնակարգ մասնագիտական կրթական հաստատություններ, պրոֆտեխնիկական ուսումնարաններ, քոլեջներ,
բ. Գ4.2(Ֆ4.2) - բարձրագույն կրթական հաստատություններ, որակավորման բարձրացման հիմնարկներ,
գ. Գ4.3(Ֆ4.3) - կառավարման մարմինների հիմնարկներ, նախագծակոնստրուկտորական կազմակերպություններ, տեղեկատվական և խմբագրահրատարակչական կազմակերպություններ, գիտահետազոտական կազմակերպություններ, բանկեր, գրասենյակներ (օֆիսներ),
դ. Գ4.4(Ֆ4.4) - հրշեջ փրկարարական ստորաբաժանումներ,
5) Գ5(Ֆ5) - արդյունաբերական և պահեստային շենքեր, շինություններ և սենքեր (այդ դասի սենքերի համար բնորոշ է աշխատող, այդ թվում՝ շուրջօրյա, քանակակազմի մշտական առկայությունը).
ա. Գ5.1(Ֆ5.1) - արտադրական շենքեր և շինություններ, արտադրական և լաբորատոր սենքեր, արհեստանոցներ,
բ. Գ5.2(Ֆ5.2) - պահեստային շենքեր և շինություններ, առանց տեխնիկական սպասարկման և նորոգման ավտոմեքենաների կայանատեղեր, գրապա¬հոցներ, արխիվներ, պահեստային սենքեր,
գ. Գ5.3(Ֆ5.3) - գյուղատնտեսական շենքեր:
դ. Գ1, Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում արտադրական և պահեստային սենքերը, այդ թվում՝ լաբորատորիաները, արհեստանոցները և ավտոառևտրի սրահները վերաբերվում են Գ5 դասին,
ե.արտադրական և պահեստային շենքերն ու սենքերն` ըստ պայթունահրդեհային և հրդեհային վտանգավորության` կախված դրանցում գտնվող (շրջանառվող) նյութերի քանակից ու պայթունահրդեհային հատկություններից, հաշվի առած դրանցում տեղաբաշխված արտադրությունների տեխնոլոգիական գործընթացները, ստորաբա¬ժանվում են կարգերի (Ա-պայթունահրդեհավտանգ, Բ-պայթունահրդեհավտանգ, Վ-հրդեհավտանգ, Գ, և Դ կատեգորիաների շինություններ` ըստ դասակարգման շինություններ, որտեղ շրջանառության մեջ են գտնվում որոշակի քանակով և որոշակի պայթունահրդեհավտանգավորություն ունեցող նյութեր):


(շարունակելի)

← Վերադառնալ ցուցակին