ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգությունը

12:32 / 03.02.2016

Մարդկանց անվտանգության ապահովման պահանջներն ուղղված են.

1) մարդկանց ժամանակին և անարգելք տարահանմանը,
2) հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող մարդկանց փրկմանը,
3) հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությունից, ազդեցության գոտուց տարահանման ուղիներում, մարդկանց պաշտպանությանը:

Տարահանումն իրենից ներկայացնում է մարդկանց ինքնուրույն կազմակերպված շարժման գործընթաց այն սենքերից, որոնցում առկա է նրանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությունը: Տարահանում պետք է համարել նաև սպասարկող անձնակազմի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի մարդկանց ոչ ինքնուրույն տեղաշարժը: Տարահանումն իրականացվում է տարա¬հանման ուղիներով` տարահանման ելքերի միջոցով: Փրկումը իրենից ներկայացնում է մարդկանց հարկադրված տեղաշարժ դեպի դուրս, նրանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության կամ դրանց անմիջական վտանգի առաջացման դեպքում: Փրկումը իրականացվում է ինքնուրույն, հրշեջ փրկարարական կամ հատուկ ուսուցանված անձնակազմի օգնությամբ` վթարային և տարահանման ելքերի միջոցով, այդ թվում՝ օգտագործելով փրկարարական միջոցներ:

Տարահանման ուղիներում մարդկանց պաշտպանությունն ապահովվում է ծավալահատակագծային, էրգոնոմիական, կոնստրուկտիվ, ինժեներատեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիրով: Սենքերի սահմաններում տարահանման ուղիները պետք է ապահովեն այդ սենքերից տարահանման ելքերով մարդկանց անվտանգ տարահանումը, առանց հաշվի առնելու դրանցում հրդեհաշիջման և հակածխային պաշտպանության միջոցների օգտագործումը: Սենքերի սահմաններից դուրս տարահանման ուղիների պաշտպանությունն անհրաժեշտ է նախատեսել մարդկանց անվտանգ տարահանման ապահովման պայմանից` հաշվի առնելով դեպի տարահանման ուղի դուրս եկող սենքերի գործառական հրդեհային վտանգավորությունը, տարահանվողների թվաքանակը, շենքի հրակայունության աստիճանը և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը, հարկից և ամբողջությամբ շենքից տարահանման ելքերի ընդհանուր քանակը:

Սենքերում և սենքերի սահմաններից դուրս տարահանման ուղիներում կոնստրուկցիաների մակերևութային շերտերի (հարդարման և երեսապատման) շինարարական նյութերի հրդեհային վտանգավորությունը պետք է սահմանափակվի` կախված սենքի և շենքի գործառական հրդեհային վտանգավորությունից` հաշվի առնելով տարահանման ուղիների պաշտպանության այլ միջոցառումները:

Չի թույլատրվում Ա և Բ կարգի Գ5 դասի սենքերը տեղադրել 50 մարդ և ավելի միաժամանակյա ներկայությամբ նախատեսված սենքերի տակ կամ դրանց վրա, ինչպես նաև նկուղային և որմնախարսխային հարկերում: Նկուղային և որմնախարսխային հարկերում չի թույլատրվում տեղաբաշխել Գ1.1, Գ1.2 և Գ1.3 դասի սենքեր: Շենքերի հակածխային պաշտպանությունը պետք է իրականացվի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման նորմատիվային փաստաթղթերին համապատասխան: Հրդեհի ազդանշանման և ահազանգման համակարգերը պետք է իրականացվեն գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան:

Հրդեհի դեպքում մարդկանց անվտանգությունն ապահովող միջոցառումների արդյունավետությունը կարող է գնահատվել հաշվարկային եղանակով: Ելքերը համարվում են տարահանման, եթե դրանք տանում են.

1) առաջին հարկի սենքերից դեպի դուրս`
ա. անմիջապես,
բ. միջանցքով,
գ. նախասրահով ճեմասրահով,
դ. սանդղավանդակով,
ե. միջանցքով և նախասրահով ճեմասրահով,
զ. միջանցքով և սանդղավանդակով,
2) ցանկացած հարկի սենքերից, բացի առաջին հարկի.
ա. անմիջապես դեպի սանդղավանդակ կամ 3-րդ տեսակի սանդուղք,
բ. անմիջապես դեպի սանդղավանդակ կամ 3-րդ տեսակի սանդուղք տանող միջանցք,
գ. անմիջապես դեպի սանդղավանդակ կամ 3-րդ տեսակի սանդուղք ելք ունեցող նախասրահ ճեմասրահ,
3) նույն հարկում գտնվող 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ելքերով ապահովված, դեպի հարևան սենքը տանող ելքը բացի Ա և Բ կարգի Գ5 դասի սենքերից): Ելքը դեպի Ա և Բ կարգի սենքերը թույլատրվում է համարել տարահանման, եթե այն տանում է առանց մշտական աշխատանքային տեղերի տեխնիկական սենքից` նախատեսված վերը նշված Ա կամ Բ կարգի սենքի սպասարկման համար,
4) նկուղային և որմնախարսխային հարկերից տարահանման ելքերը պետք է նախատեսել անմիջապես դեպի դուրս մեկուսացված շենքի ընդհանուր սանդղավանդակներից,
5) թույլատրվում է նախատեսել.
ա. տարահանման ելքեր նկուղային և որմնախարսխային հարկերից դեպի դուրս առանձնացված ելք ունեցող ընդհանուր սանդղավանդակների միջով` բաժանված սանդղավանդակի մնացած մասից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմով,
բ. տարահանման ելքեր Վ, Գ և Դ կարգի սենքերով նկուղային և որմնախարսխային հարկերից դեպի Գ5 դասի շենքերի առաջին հարկում տեղակայված Գ և Դ կարգի սենքեր և նախասրահ,
գ. տարահանման ելքեր Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերում տեղակայված ճեմասրահներից, հանդերձարաններից, ծխարաններից և սանիտարական հանգույցներից 2-րդ տեսակի առանձին սանդուղքներով դեպի առաջին հարկի նախասրահ,
դ. տարահանման ելքեր սենքերից անմիջապես դեպի 3-րդ տեսակի սանդուղքի վրա, այդ տեսակի սանդուղք տանող միջանցք կամ նախասրահ (ճեմասրահ, շքամուտքի սրահ) նորմատիվ փաստաթղթերում նշված պայմաններում,
ե. շենքից, նկուղային և որմնախարսխային հարկերից անմիջապես դուրս ելքերը կահավորել նախամուտքով, այդ թվում` կրկնակի:

Ելքերը չեն համարվում տարահանման, եթե դրանց բացվածքներում տեղադրված են տարաշարժ և բարձրացվող-իջեցվող դռներ ու դարպասներ, երկաթուղային շարժակազմի համար դարպասներ, պտտվող դռներ և պտտադռնակներ: Տարահանման ուղիների բացվածքներում տարաշարժ, պտտվող կամ բարձրացվող-իջեցվող դռների տեղադրման դեպքում անհրաժեշտ է դրանց կից նախատեսել սույն շինարարական նորմով պահանջվող դռների տեղադրում: Երկփեղկ դարպասներում դռնակները կարող են համարվել տարահանման ելքեր: Սենքերից, հարկերից ու շենքերից տարահանման ելքերի քանակը և ընդհանուր լայնությունը որոշվում են կախված դրանց միջով տարահանվող մարդկանց առավելագույն քանակից և մարդկանց հնարավոր գտնվելու առավել հեռավոր տեղից աշխատատեղից մինչև մոտակա տարահանման ելք եղած սահմանային թույլատրելի հեռավորությունից:

Հակահրդեհային պատնեշներով բաժանված տարբեր գործառնական հրդեհային վտանգավորության շենքի մասերը պետք է ապահովված լինեն ինքնուրույն տարահանման ելքերով: Երկուսից ոչ պակաս տարահանման ելքեր պետք է ունենան.

1 տասը մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար նախատեսված Գ1.1 դասի սենքերը,
2 տասնհինգ մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար նախատեսված նկուղային և որմնախարսխային հարկերի սենքերը,
3 հիսուն մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար նախատեսված սենքերը,
4 Գ5 դասի շենքերում Ա և Բ կարգի սենքերը` առավել բազմամարդ հերթափոխում 5 մարդ և ավելի աշխատողների թվաքանակով, Վ կարգի սենքերը` 25 մարդ և ավելի, կամ բոլոր դասի շենքերում 1000մ2 և ավելի մակերեսով սենքեր,
5 Գ5 դասի Ա և Բ կարգի սենքերում սարքավորումների սպասարկման համար նախատեսված 100մ2 և ավելի հարկաբաժնի հա¬տա¬կի մակերես ունեցող բաց հարկաշարերը և հարթակները, ինչպես նաև 400մ2 և ավելի մակերեսով այլ կարգի սենքերը:
Երկու հարկերում մակարդակներում տեղադրված Գ1.3 դասի սենքերը բնակարանները, վերին հարկի տեղադրման 18մ-ից ավելի բարձրության դեպքում պետք է ունենան տարահանման ելք յուրաքանչյուր հարկից:
Երկուսից ոչ պակաս տարահանման ելքեր պետք է ունենան.
1 Գ1.1, Գ1.2, Գ2.1, Գ2.2, Գ3 և Գ4 դասի շենքերի հարկերը,
2) Գ1.3 դասի շենքերի հարկերը, եթե հարկում բնակարանների ընդհանուր մակերեսը գերազանցում է 500մ2-ը,
3 Գ5 դասի Ա և Բ կարգի շենքերի հարկերը, առավել բազմամարդ հերթափոխում 5 մարդ և ավելի կամ Վ կարգի` 25 մարդ և ավելի աշխատողների դեպքում,
4) նկուղային և որմնախարսխային հարկերը 300մ2 և ավելի մակերեսի դեպ¬քում, կամ նախատեսված 15 մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար:
Թույլատրվում է նախատեսել մեկ տարահանման ելք Գ1.2, Գ3 և Գ4.3 դասի երկհարկանի շենքերի հարկերից այն դեպքում, եթե հարկի դիրքի բարձրությունը չի գերազանցում 6մ-ը, ընդ որում հարկում մարդկանց թվաքանակը 20-ից չպետք է գերազանցի: Հարկերից տարահանման ելքերի քանակը պետք է լինի երկուսից ոչ պակաս, եթե դրանում տեղավորված են սենքեր, որոնք պետք է ունենան ոչ պակաս, քան 2 տարահանման ելք: Շենքից տարահանման ելքերի քանակը պետք է լինի շենքի ցանկացած հարկի տարահանման ելքերի քանակից ոչ պակաս:
Երկու և ավելի տարահանման ելքերի առկայության դեպքում, դրանք պետք է տեղակայվեն ապակենտրոնացված: Երկու տարահանման ելքերի միջև նվազագույն հեռավորությունը L(Լ), (մ) որոշվում է հետևյալ բանաձևով`
,
որտեղ` PՊ - սենքի պարագիծն է, մ:
Տարահանման երկու ելքեր սարքելու դեպքում, դրանցից յուրաքանչյուրը պետք է ապահովի սենքում, հարկում կամ շենքում գտնվող բոլոր մարդկանց անվտանգ տարահանումը: Երկուսից ավելի տարահանման ելքերի առկայության դեպքում, սենքում, հարկում կամ շենքում գտնվող բոլոր մարդկանց անվտանգ տարահանումը պետք է ապահովված լինի բոլոր տարահանման ելքերով, բացի դրանցից՝ յուրաքանչյուրը մեկով:
Տարահանման ելքերի բարձրությունը առլույս պետք է լինի 1,9մ-ից ոչ պա¬կաս, իսկ լայնությունը` ոչ պակաս.
1 1,2մ-ից` Գ1.1 դասի սենքերից, այլ դասի գործառական հրդեհային վտանգավորության սենքերից և շենքերից` 15 մարդ և ավելի, իսկ Գ1.3 դասի սենքերից և շենքերից` 50 մարդ և ավելի տարահանվողների թվաքանակի դեպքում,
2 0,8մ–ից` մնացած բոլոր դեպքերում:
Սանդղավանդակների արտաքին դռների և սանդղավանդակներից դեպի նախասրահ տանող դռների լայնությունը պետք է լինի հաշվարկայինից ոչ պակաս: Բոլոր դեպքերում տարահանման ելքի լայնությունը պետք է լինի այնպիսին, որ հաշվի առնելով տարահանման ուղու երկրաչափական ձևը, բացվածքով կամ դռնով հնարավոր լինի անարգել անցկացնել պատգարակներ` դրանց վրա պառկած մարդկանցով:
Տարահանման ուղիներում տարահանման ելքերի դռները և այլ դռները պետք է բացվեն շենքից դուրս գալու ուղղությամբ: Չի նորմավորվում դռների բացման ուղղությունը հետևյալների համար,
1 Գ1.3 և Գ1.4 դասի սենքերի,
2 15 մարդուց ոչ ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի, բացի Ա և Բ կարգի սենքերից,
3 առանց մշտական աշխատատեղերի, 200մ2-ից ոչ ավելի մակերեսով խոր¬դա¬նոցային սենքերի,
4 սանիտարական հանգույցների,
5 3-րդ տեսակի սանդղահարթակ դուրս եկող ելքերի,
6 հյուսիսային շինարարական կլիմայական գոտում տեղակայված շենքերի արտաքին դռների:

Տարահանման ելքերի դռները` յուրաքանչյուր հարկի միջանցքներից, սպասասրահներից, նախասրահներից, ճեմասրահներից և սանդղավանդակներից, չպետք է ունենան փականներ, որոնք կխոչընդոտեն ներսից առանց բանալու դրանց ազատ բացմանը: 15մ-ից ավելի բարձրությամբ շենքերում նշված դռները, բացի բնակարանների դռներից, պետք է լինեն խուլ կամ ամրանավորված ապակիներով: Ընդհանուր միջանցքներ տանող սանդղավանդակների դռները, վերելակային նախասրահների դռները և օդի մշտական ճնշումով նախամուտք-անցախցերի դռները պետք է ունենան ինքնափակման համար հարմարանքներ և փեղկերում խցվածքներ, իսկ հրդեհի ժամանակ օդի ճնշումով նախամուտք-անցախցերի դռները և հակածխային հարկադրական պաշտպանությամբ սենքերի դռները պետք է ունենան հրդեհի դեպքում գործող դռների փակման ավտոմատ սարքավորումներ և խցվածք փեղկերում:

Տարահանման ելքերին ներակայացվող պահանջներին չհամապա¬տասխանող ելքերը կարող են դիտարկվել որպես վթարային և օգտագործվել հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգությունը բարձրացնելու համար: Հրդեհի դեպքում, տարահանում կատարելիս վթարային ելքերը հաշվի չեն առնվում: Վթարային ելքերին են վերաբերվում նաև.

1 ելքը դեպի բաց պատշգամբ կամ խորշապատշգամբ` պատշգամբի խորշապատշգամբի ճակատից մինչև պատուհանի ապակեպատ դռան բացվածքը 1,2մ-ից ոչ պակաս լայնությամբ, կամ դեպի պատշգամբ խորշապատշգամբ դուրս եկող ապակեպատ բացվածքների միջև 1,6մ-ից ոչ պակաս լայնությամբ խուլ միջնապատով:
2 ելքը դեպի 0,6մ-ից ոչ պակաս լայնությամբ անցումը, որը Գ1.3 դասի շենքում տանում է հարակից հատվածամաս կամ օդային գոտու միջով` հարակից հրդեհային հատվածամաս,
3 ելքը դեպի պատշգամբ կամ խորշապատշգամբ` սարքավորված պատշգամբները կամ խորշապատշգամբները յուրաքանչյուր հարկում իրար միացնող արտաքին սանդուղքով,
4 ելքը անմիջապես դուրս` մաքուր հատակի –4,5մ-ից ոչ ցածր և +5,0մ-ից ոչ բարձր նիշ ունեցող սենքերից 0,75х1,5մ չափերից ոչ պակաս պատուհանի կամ դռան միջով, ինչպես նաև 0,6х0,8մ չափերից ոչ պակաս ելանցքով: Այդ դեպքում գետնա¬խորշի միջով ելքը պետք է սարքավորված լինի գետնախորշում դրված սանդուղքով, իսկ ելանցքի միջով ելքը` սենքում դրված սանդուղքով: Նշված սանդուղքների թեքությունը չի նորմավորվում,
5 ելքը, որը տանում է I, II և III աստիճանի հրակայունության CՑ0 և CՑ1 դասի շենքերի տանիք` պատուհանի, դռան կամ ելանցքի միջով, որոնց չափերը և սանդուղքներն ընդունվում են` ըստ սույն կետի 4-րդ ենթակետի:

Տեխնիկական հարկերում թույլատրվում է նախատեսել 1,8մ-ից ոչ պակաս բարձրությամբ տարահանման ելքեր: Տեխնիկական հարկերից, որոնք նախատեսված են միայն ինժեներական ցանցերի անցկացման համար, թույլատրվում է նախատեսել վթարային ելքեր 0,75х1,5մ չափերից ոչ պակաս դռների միջով, ինչպես նաև 0,6х0,8մ չափերից ոչ պակաս ելանցքներով՝ առանց տարահանման ելքերի սարքավորումների: Տեխնիկական հարկի հարթակի մինչև 300մ2 մակերեսի դեպքում թույլատրվում է նախատեսել մեկ ելք, իսկ յուրաքանչյուր հաջորդ լրիվ կամ ոչ լրիվ 2000մ2 մակերեսների համար պետք է նախատեսել ևս մեկ ելք: Տեխնիկական ներքնատներում այդ ելքերը պետք է անջատված լինեն շենքի ելքերից, և տանեն անմիջապես դեպի դուրս: Տարահանման ուղիները պետք է լուսավորված լինեն ՀՀՇՆ II-8.03 շինարարական նորմի պահանջներին համապատասխան:

 


(շարունակելի)

← Վերադառնալ ցուցակին