ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Աղետալի հրդեհների պատմությունից

Աղետալի հրդեհների պատմությունից 16:12 / 22.05.2015

Ստորև ներկայացվող շարքում կանդրադառնանք մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում (բարձրահարկ բնակելի, մարզամշակութային և վարչահասարակական շենքեր, թատրոններ, հանրախանութներ, հյուրանոցներ, տոնավաճառներ, ակումբ-ռեստորաններ և այլն) տեղի ունեցած մի շարք աղետալի հրդեհների (որոնք պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի, խեղանդամությունների և խոշոր նյութական կորուստների)` փորձելով վերլուծել դրանց առաջացման պատճառները և հետևանքները, կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներն ու միջոցառումնեը, ինչպես նաև...

ՈՒսումնական հաստատությունների հրդեհային անվտանգությունը

ՈՒսումնական հաստատությունների հրդեհային անվտանգությունը 15:14 / 22.05.2015

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները պարբերաբար նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացնում հանրապետության ուսումնական հաստատություններում (դպրոցներ, գիշերօթիկներ, ԲՈՒՀ-եր, ուսումնարաններ և այլն)։ Հարցը հատկապես հրատապ է այն պարզ պատճառով, որ դրանցում առաջացած հրդեհները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և' մարդկային, և' նյութական։ Ստուգման արդյունքները վկայում են, որ շենքերի և շինությունների գերակշիռ մասը շահագործվում...

Սողանքներ

Սողանքներ 15:07 / 22.05.2015

Սողանքները կամ այլ կերպ ասած` լոկալ երկրաշարժերը կարող են լինել մարդկանց գործունեության հետեւանք: Առանց նախնական մասնագիտական հետազոտության` ճեղքվում են սարեր ու բլուրներ, բացվում են ճանապարհներ ու կառուցվում շենքեր: Սողանքը լեռնային ապարների սահող տեղաշարժն է լանջով, ծանրության ուժի ազդեցության տակ: Ավելի ճշգրիտ սահմանման դեպքում կարելի է ասել, որ սողանքը լեռնալանջերի, գետահովիտների եւ արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի տեղաշարժն է (սահքը), որը կատարվում է...

Ի՞նչ է կլիմայի համամոլորակային փոփոխությունը

Ի՞նչ է կլիմայի համամոլորակային փոփոխությունը 15:04 / 22.05.2015

Մարդու գործունեության հետեւանքով առաջացող ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդն (CO2) առաջանում է հանածո վառելիքից էներգիա ստանալու ընթացքում եւ անտառների հատման ու այրման հետեւանքով: Մեթանը եւ ազոտի ենթօքսիդն արտանետվում են գյուղատնտեսական գործունեության, հողօգտագործման մեջ փոփոխությունների հետեւանքով եւ այլ աղբյուրներից: Հալոիդածխաջրածիններ (CFC, HFC, PFC) կոչվող արհեստական միացությունները եւ այլ երկարակյաց գազեր, ինչպիսին, օրինակ« ծծմբի հեքսաֆտորիդն է (SF6),...

Կայծակ

Կայծակ 15:03 / 22.05.2015

Երկնային հրից լուսավորչի կանթեղի վառվելու պատմությունը բնավ էլ առասպել չի թվա, եթե այն բացատրենք սովորական կայծակի միջոցով: Որոշ աթեիստներ հենց այդպես էլ վարվում են: Նման վարկածին դեմ չեն նաեւ որոշ թեիստներ, այն վերապահումով միայն, որ հրաշագործ կայծակը Բարձրյալի ուղարկած նշանն է: Կայծակի հարվածից մարդու վրա առաջանում է կապույտ գույնի ծառի նման մի պատկեր: Եվ ինչքան էլ դա բացատրվի ենթամաշկային անոթների կաթվածով, միեւնույն է, շատ գայթակղիչ է սա՜ էլ դիտել որպես ի վերուստ հղում: Մինչ...

Ջրհեղեղ

Ջրհեղեղ 15:01 / 22.05.2015

Ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ: Ջրհեղեղները կարող են առաջանալ. - երկարատեւ առատ տեղումներից. - սառցադաշտերի եւ ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ եւ կենտրոնացված ջրի հոսքից. - ջրամբարների փլուզումներից. - հիդրոկայանների պատնեշների ճեղքումից. - ծովային փոթորիկներից. - ցունամիներից. - երկրի մակերեւույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից: Ի՞նչ անել մինչեւ ջրհեղեղը - Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց: - Պատրաստեք ավազով լցված...