ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Գազի հոսակորուստը հայտնաբերելու եղանակներ

Գազի հոսակորուստը հայտնաբերելու եղանակներ 14:59 / 22.05.2015

1. Աչքով. օճառաջրով թրջված գազի խողովակների վրա հոսակորուստի տեղում առաջանում են պղպջակներ: 2. Լսողությամբ. ուժեղ հոսակորուստի դեպքում գազը դուրս է գալիս շչոցով: 3. Հոտառությամբ. գազին բնորոշ հոտն ավելի ուժեղ է դառնում հոսակորուստի տեղի մոտ: Չի՜ կարելի հոսակորուստի տեղը որոնել բաց կրակի օգնությամբ: Եթե բնակարանում գազի հոսակորուստ է տեղի ունեցել, ապա` - անհապաղ զգուշացրեք հարեւաններին եւ նրանց հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների, խուսափեք ամեն տեսակի...

Բնական գազի անվտանգ օգտագործման կանոններ

Բնական գազի անվտանգ օգտագործման կանոններ 14:59 / 22.05.2015

Հրդեհավտանգության տեսակետից գազը բոլոր վառելանյութերից ամենավտանգավորն է: Այն օդի հետ խառնվելով ստեղծում է պայթունավտանգ խառնուրդ, որը նպաստավոր պայմանների առկայության դեպքում պայթում է եւ հրդեհի ու ավերածությունների պատճառ դառնում: Գազի վտանգավորությունը մեծանում է նրանով (խոսքը կենցաղում օգտագործվող գազի մասին է), որ այն օդից ծանր է: Այդ պատճառով շուտ չի հեռանում սենյակից, ստեղծում է հրդեհի եւ պայթյունի առաջացման իրական պայմաններ: Բացի դրանից, գազն ընդունակ է թափանցել ամենանեղ անցքերի...

Փրկության ազդանշաններն աղետի ժամանակ

Փրկության ազդանշաններն աղետի ժամանակ 14:55 / 22.05.2015

Մարդու կյանքը լի է անակնկալներով, եւ մարդը դրանց գրեթե երբեք նախապատրաստված չի լինում: Մյուս կողմից` արտակարգ իրավիճակում նրան համակած հույզերն իրավիճակի իրատեսական գնահատման հնարավորություն չեն տալիս: Արտակարգ գործոնների ազդեցության հետեւանքով մարդը հաճախ հայտնվում է անելանելի դրության մեջ` չունենալով գոյատեւման տարրական միջոցներ, կենսագործունեության պահպանման կենսափորձ: Բայց դա այդպես չէ կամ դա թվացյալ ճշմարտություն է: Հնարամիտ մարդը օգտագործում է ձեռքի տակ եղած ամեն ինչ, որպեսզի ոչ...

Ցանկացած աղետի պատրաստ լինելու համար Ամերիկյան արտակարգ ծառայությունների հրահանգները

Ցանկացած աղետի պատրաստ լինելու համար Ամերիկյան արտակարգ ծառայությունների հրահանգները 16:11 / 21.05.2015

Դրանք մի քանի պարզ սկզբունքներ են, որոնք կարող են օգնել ձեզ նախապատրաստվելու գրեթե ցանկացած աղետի պատշաճ արձագանքելուն: Ի՞նչ պետք է անել առաջին հերթին ԱԻ ժամանակ 1. Պահպանեք հանգստություն: Ցանկացած ԱԻ-ում առաջնակարգ նշանականություն ունի ոչ թե այն, ինչ պետք է անել, այլ այն, ինչ չպետք է անել: Ձեզ համար գլխավոր վտանգը թաքնված է հենց ձեր հապճեպ, չմտածված գործողությունների մեջ: Ուստի, ամենից առաջ, պահպանե´ք հանգստություն: Ի դեպ, հանգստությունն էլ կյանքի եւ մահվան միջեւ սահմանն է:...