ԱԻ հանրագիտարան
Մասնագետի անկյուն

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների կանխարգելման առանձնահատկությունները 13:36 / 25.05.2015
Ժողովրդական իմաստությունը դիպուկ է ասում` անտառը բնության ջահելությունն է, կյանքի խորհրդանիշը: Ավելին, այն մարդու անզուգական բարեկամն է, առատ բարիքների և կենարար օդի անսպառ աղբյուր: Անտառն ի սկզբանե ապավեն է եղել մարդուն թե' տնտեսական, թե' պարենային, թե' հանգստի և այլ ոլորտներում: Անտառն է մթնոլորտը թթվածնով հարստացնող հիմնական մատակարարը, բնական միջավայրի կայունարարը, կենդանական աշխարհի պահապանը: Այժմ ամբողջ աշխարհում նկատվում է մարդու կյանքում անտառի դերի ու նշանակության...

Գյուղատնտեսական օբյեկտների հրդեհային անվտանգութփյան կանոնները 11:25 / 25.05.2015
Անասնապահական և թռչնաբուծական ֆերմաների` վակուումային պոմպերի և ջերմագեներատորների տեղադրման համար նախատեսված շենքերը, կոշտ անասնակերի պաշարի պահման շինությունները, անասուններ և թռչուններ պահելու տեղերից առանձնացվում են հակահրդեհային պատնեշներով, ծածկով և պետք է ունենան ելքեր դեպի դուրս։ Ֆերմաների ձեղնահարկերում կոշտ կերի պահման դեպքում անհրաժեշտ է նախատեսել՝ - չայրվող նյութերից ծածկ. - փայտյա ձեղնահարկերի այրվող ծածկի պաշտպանություն չայրվող ջերմամեկուսիչով. - ձեղնահարկում...

Կրակմարիչների տեսակները 11:18 / 25.05.2015
Կրակմարիչը տեխնիկական սարքավորում է, որը նախատեսված է սկզբնական հրդեհաշիջման համար: Կրակմարիչները դասակարգվում են՝ 1. ըստ կիրառվող հրդեհաշիջող նյութի տեսակի. - փրփրային, - փոշային, - գազային, - համակցված. 2. ըստ իրանի ծավալի. - ձեռքի փոքրածավալ (մինչև 5լ), - ձեռքի արտադրական (5-10 լ), - ստացիոնար և շարժական (10լ ավելի). 3. ըստ հրդեհաշիջող խառնուրդի մղման եղանակի. - լիցքի տարրերի քիմիական ռեակցիայի արդյունքում առաջացող գազերի ճնշման շնորհիվ, - կրակմարիչի իրանում...

Շենքերին, տարածքներին ներկայացվող հրդեհային անվտանգության պահանջները 11:12 / 25.05.2015
Օբյեկտների, ինչպես նաև դրանց կառուցվածքային ստորաբաժանումների հրդեհային անվտանգության համար պատասխանատու է օբյեկտի ղեկավարը կամ իր կողմից նշանակված անձը: Առանձին տարածքների, շենքերի, շինությունների, արտադրամասերի, տեղամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և պրոցեսների, ինժեներական սարքավորումների հրդեհային անվտանգության համար պատասխանատվությունը, օբյեկտի ղեկավարի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտով, կարող է դրվել այլ պաշտոնատար անձանց վրա: Վարձակալված շենքերում տեղավորված...

Անհատական ավտոտնակների հրդեհային անվտանգությունը 11:05 / 25.05.2015
Մեր հանրապետությունում ամեն տարի տեղի են ունենում բազմաթիվ հրդեհներ անհատական ավտոտնակներում, որոնք խոշոր վնաս են հասցնում մարդկանց ունեցվածքին, երբեմն էլ` վտանգում նրանց կյանքն ու առողջությունը։ Դրանց գերակշիռ մասն առաջանում է հենց իրենց` քաղաքացիների մեղքով, կրակի հետ անզգույշ վարվելուց, առաջացած հրդեհներն սկզբնական շրջանում հանգցնելու ձևերը չիմանալուց, և այլն։ Բավական է նշել, որ միայն վերջին 10 տարիների ընթացքում արձանագրվել է նմանօրինակ 292 հրդեհ, զոհվել է 11 և այրվածքներ ստացել 29 մարդ։...

Աղետալի հրդեհների պատմությունից 10:58 / 25.05.2015
Հրդեհներ բնակելի հատվածում Բոլոր ժամանակներում մարդու համար մեծագույն չարիքներից մեկը եղել և մնում է հրդեհը: Այսօր առանց կրակի չի կարելի պատկերացնել մարդկանց կյանքն ու կենցաղը: Չկա գործունեության մի բնագավառ, որտեղ կրակի օգտագործման անհրաժեշտությունը չլինի, իսկ նման պայմաններում, կամա թե ակամա, մեծանում է հրդեհի առաջացման հավանականությունը: Խոստովանենք, որ գրեթե ամեն օր անտեսում ենք հրդեհային անվտանգության կանոնները, գիտակցելով հանդերձ դրա ծանր հետևանքները: Մեր անփութության և...