"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ղեկավար կազմ

 «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Արմեն Թելմանի Դպիրյան

Ծնվել է 1958 թ-ի դեկտեմբերի 1-ին, Երևանում:

Կրթություն

1976-1980 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետ /ֆիզիկայի ուսուցչի որակավորում/:

1981-1983 թթ. Մարքսիզմ-Լենինիզմի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ /ստացել է կարմիր դիպլոմ/:

1987 թ. Սանկտ-Պետերբուրգի համամիութենական ինստիտուտի ղեկավարների և ինժեներատեխնիկական անձնակազմի որակավորման բարձրացման դասընթացներ /հիդրոօդերևութաբանական չափումներ, ստանդարտների և չափիչ միջոցների վերահսկողություն/:

1989 թ. Երևանի համամիութենական Ստանդարտացման ինստիտուտի ղեկավարների և ինժեներատեխնիկական անձնակազմի որակավորման բարձրացման դասընթացներ /ստանդարտների և չափիչ միջոցների վերահսկողություն/:

2000 թ. Ֆիննական «Վայսալա» ֆիրմայի դասընթացներ:

2010 թ. «Օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական ավտոմատ կայանների ցանցերի սպասարկում» դասընթացներ Իսրայելում:

Աշխատանքային գործունեություն

1980-1992 թթ. Մասիսի շրժանի Գեղանիստ գյուղի դպրոց, ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ: Համատեղության կարգով՝ ՀՀ պետական մանկավարժական ինստիտուտում, որպես ուսուցման վարպետ:

1980-1986 թթ. Ուսուցչական կոմերիտական միության առաջին քարտուղար:

1986 թ. Հիդրոօդերևութաբանության վարչության չափիչ միջոցների ծառայություն` ավագ ինժեներ չափաբանության և ստանդարտացման խմբում:

1987-1988 թթ. Հիդրոմետ վարչության չափաբանության և ստանդարտացման խմբի ղեկավար:

1988-1996 թթ. Հիդրոմետ վարչության չափաբանության և ստանդարտացման խմբի 1-ին կարգի ինժեներ:

1996-1998 թթ. Հիդրոմետ վարչության ստանդարտացման և չափիչ միջոցների ծառայության պետ:

1998-1999 թթ. Հիդրոմետ վարչության ստանդարտացման և չափիչ միջոցների ծառայության պետ – Հիդրոմետ վարչության գլխավոր չափաբան:

1999-2002 թթ. Հիդրոմետ վարչության Տեխնիկական ապահովման կենտրոնի պետի տեղակալ:

2002-2007 թթ.Հայպետհիդրոմետ ՊՈԱԿ-ի Տեխնիկական ապահովման կենտրոնի պետ:

2007-2009 թթ. Հայպետհիդրոմետ ՊՈԱԿ-ի Տեխնիկայի կենտրոնի պետ – փոխտնօրեն:

2009-2017 թթ. Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ:

2017-2018 թթ. Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ – տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2018-2019 թթ. Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ: 

2019- մինչ օրս Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ – տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Խրախուսանք

2018 թ. «Համագործակցություն հանում փրկության մեդալ» - ՀՀ ԱԻ նախարար

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

 «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Արկադի Գրիգորի Սարգսյան


Ծնվել է 1951 թ-ի հուլիսի 1-ին, ք. Կապանում:

Կրթություն

1970-1974 թթ. ընդունվել և ավարտել է ՀամԼԿԵՄ կենտկոմին կից Բարձրագույն կոմերիտական դպրոցը ք. Մոսկվա, ստանալով պատմաբանի որակավորում:

1976-1980 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի ժող. տնտեսության ինստիտուտը, ստանալով տնտեսագետի որակավորում:

1983- 1987 թթ. ընդունվել և ավարտել է Բարձրագույն կուսակցական դպրոցը ք. Բաքու, ստանալով քաղաքագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1968-1969 թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի պրեպարատոր:

1969-1969 թթ. Ղափանի պղնձահանքային կոմբինատի էլեկտրամոնտյոր:

1969-1970 թթ. ՀՀ Շինարարության նախարարության «Քաջարանշին» տրեստի ՀԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար:

1974-1975 թթ. ՀԼԿԵՄ Կենտկոմի կոմերիտական-կազմակերպչական բաժնի հրահանգիչ:

1975- 1978 թթ. ՀԼԿԵՄ Երևանի Լենինյան շրջկոմի երկրորդ, առաջին քարտուղար:

1978-1984թթ. ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար:

1984-1986 թթ. ՀԿԿ Բաղրամյանի շրջկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար:

1986-1987 թթ. ՀԿԿ Կենտկոմի կուսակցական-կազմակերպչական բաժնի տեսուչ:

1987-1990 թթ. ՀԿԿ Սևանի շրջկոմի առաջին քարտուղար:

1990-1991 թթ. ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար:

1991-1992 թթ. Սովետա-գերմանական «Ինտես» համատեղ ձեռնարկության մասնաճյուղի տնօրեն:

1992-1995 թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

1995-1996 թթ. «Պրոմսերվիս-1» ՍՊԸ-ի Գործադիր տնօրեն ք. Մոսկվա:

1996-1998 թթ. «ՕԳՕ -ՕԻԼ» ՍՊԸ-ի թրեյդեր ք. Մոսկվա:

1998-1999 թթ. «Արդիմպեքս» ՍՊԸ-ի Տնօրենի տեղակալ:

1999-2000 թթ. Միջպետական բանկի ՀՀ ներկայացուցչության Տնօրենի խորհրդական:

06.2000-08.2000 թթ. ՀՀ Էներգետիկայի նախարարության «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ի Աշխատակազմի ղեկավար, Վերահսկողական տեսչության պետ:

2000-2003 թթ. ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալ:

12.2003-01.2004 թթ. ՀՀ Մշակույթի և երիտասարդության. հարցերի նախարարի խորհրդական:

2004-2006 թթ. «Հայրապետյան Եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն:

01.12.2006 թ.-09.03.2016 թ. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ:

09.03.2016 թ. – 15.08.2018 թ. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «ՄԵՎԱՆ» Կենտրոնի պետի տեղակալ:

2018 թ. օգոստոսի 17-ից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ:

Հասարակական-քաղաքական գործունեություն

ՀՀ Կապանի, Երևան քաղաքի Լենինյան, Բաղրամյանի, Սևանի պատգամավորների շրջանային խորհրդների պատգամավոր, գործադիր մարմինների անդամ:

1978-1985 թթ. - Հայաստանի Հանրապետության Ժողվերահսկողության Հանրապետական Կոմիտեի Նախագահության անդամ:

1978-1985 թթ. - Հայաստանի Արհեստակցական Միությունների Հանրապետական Խորհրդի (ՀԱՄՀԽ) Նախագահության անդամ:

1990-1995 թթ. - Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր:

2011 թ. առ այսօր - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Էթիկայի հանձնաժողովի անդամ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի դուստր, որդի և հինգ թոռ:
 

 «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ 

Լևոն Վանոյի Ազիզյան
տեխնիկական գիտությունների թեկնածու

Ծնվել է 1983 թ.-ի դեկտեմբերի 24-ին, ք. Երևանում:

Կրթություն

2006 - 2009 թթ.՝ ԵՊՀ, աշխարհագրության ֆակուլտետ, ասպիրանտ,

2004 - 2006 թթ.՝ ԵՊՀ, աշխարհագրության ֆակուլտետ, մագիստրատուրա (գերազանցությամբ),

2000 - 2004 թթ.՝ ԵՊՀ, աշխարհագրության ֆակուլտետ, բակալավրիատ (գերազանցությամբ):

Գիտական գործունեություն

2016 թ.՝ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2016» մրցույթի հաղթող,

2016 թ.ից՝ Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի դոկտորանտ,

2009 թ.՝ պաշտպանել է գիտական թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2017 թվականի հունվարի 9-ից՝ ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ, տնօրենի տեղակալ:

2012 - 2016 թթ․՝ ՀՀ ԱԻՆ Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Հիդրոլոգիայի կենտրոնի պետ:

2009 - 2011 թթ.՝ ՀՀ ԱԻՆ Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ:

2006 - 2011 թթ.՝ Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ:

Աշխատանքային փորձը միջազգային փոխհամագործակցության ոլորտում

2007 թ. առ այսօր՝ ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի հիդրոլոգիայի աշխատանքային խմբի անդամ:

2012 թ. առ այսօր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում /ՀՕԿ/ ՀՀ մշտական ներկայացուցչի հիդրոլոգիայի գծով խորհրդական:

2013 թ․ առ այսօր՝ ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի աշխատանքների Հայաստանի համակարգող:

2015 թ.՝ «Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության» ջրային ռեսուրսների փորձագետ:

2016 թ.՝ «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի իրականացման Հայաստանի ազգային ռազմավարական խորհրդի անդամ:

Մասնակցություն միջազգային և տեղական մասնագիտական որակավորման դասընթացների

2007 թ.՝ Նորվեգիա, Հոսքի կանխատեսման մոդելների մշակման կիրառական դասընթաց:

2007 թ.՝ Վրաստան, Ջրային ռեսուրսների կառավարման MIKE BASIN ծրագրային փաթեթի ուսուցման դասընթաց:

2013 թ.՝ Ղրղզստան, Տաջիկստան, մասնակցություն ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարության Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված «АРМ ГИДРОЛОГА-ПРОГНОЗИСТА» ծրագրի դասընթացներ:

2016 թ.՝ Վրաստան, ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի շրջանակներում կազմակերպված ղեկավար հանձնախմբի առաջին հանդիպում և սեմինար:

2016 թ.՝  Բելոռուսի Հանրապետություն, ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակում կազմակերպված «ՎԵԲ-ԱՏՀ ինտերֆեյս միջավայրում տվյալների հիմնապահեստի մշակում» դասընթացներ:

Պարգևներ և խրախուսանքներ

2005 թ.՝ ԵՊՀ Լավագույն ուսանող մրցանակաբաշխության հաղթող,

2006 թ.՝ ԵՊՀ Պատվոգիր Ուսանողական ինքնակառավարման ոլորտում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար,

2011 թ.՝ ՀՀ ԱԻ նախարարի Շնորհակալագիր:

Գիտական հրատարակումներ

Հեղինակ է տեղական և միջազգային գիտական տեղեկագրերում տպագրված 20-ից ավելի գիտական հոդվածների:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի դուստր, որդի: