Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հաշվառման, վերլուծության և քարոզչության բաժնի (այսուհետ` Բաժին) առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 21-4.2-6)

Բաժնի պետ-ավագ տեսուչի հանձնարարությամբ մասնակցում է օրենքով սահմանված կարգով տարածաշրջանում հրդեհների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման, վերլուծության աշխատանքներին, ինչպես նաև մասնակցում է տնտեսության օբյեկտներում և բնակավայրերում հրդեհային և տեխնիկական իրավիճակի հետ կապված վերլուծությունների հիման վրա աշխատանքային պլանների մշակման աշխատանքներին: Մասնակցում է քարոզչական պլակատների, բացիկների, ալբոմների պատրաստման ու տարածման, ցուցափեղկերի, պատուհանների և անկյունների սարքավորման ու ցուցադրման, բնակչությանը հրդեհային անվտանգության կանոնների ուսուցման աշխատանքներին: Բաժնի պետ-ավագ տեսուչի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները:

Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է`

• ունի առնվազն միջնակարգ կրթություն,
• սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2) ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը / բնօրինակների հետ միասին/`

• գրավոր դիմում ( ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը ( պատճենները),
• աշխատանքային գրքույկի պատճենը / ունենալու դեպքում/,
• քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):


Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 07.02.2018 թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել նախարարության աշխատակազմ:

Հայտարարված է` 31.01.2018

Վերջին ժամկետը` 07.02.2018

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65, (012) 31-78-30



← Վերադառնալ ցուցակին