Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փրկարար ծառայության (այսուհետ` Ծառայություն) Երևանի քաղաքի փրկարարական վարչության (այսուհետ` Վարչություն) օպերատիվ պլանավորման և բնակչության պաշտպանության բաժնի (այսուհետ` Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիր` 21-3.1-44) ՀԱՐՑԱՇԱՐ

Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Երևան քաղաքի տարածքում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման նախագծերի նախապատրաստման և սահմանված կարգով ներկայացման աշխատանքներ, իրականացնում է Երևան քաղաքում ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքման և վերլուծություն աշխատանքները, իրականացում է Երևան քաղաքի տարածքում գրանցված արտակարգ դեպքերի, պատահարների հաշվառման աշխատանքներ, պետական կառավարման տարածքային մարմիններից, Երևանի քաղաքապետարանից ու կազմակերպություններից արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների նվազեցման միջոցառումների ապահովման նպատակով սահմանված կարգով իրականացնում է հավաստի տեղեկատվության ձեռք բերման աշխատանքները:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կկայանա 04.05.2018 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

• բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• Նշված պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև նշված պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանքներ համապատասխան մարմներից աշխատանքային ստաժի վերաբերյալ) պատճենները` բնօրինակների հետ,
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 11.04.2018 թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ:

Հայտարարված է` 28.03.2018

Վերջին ժամկետը` 11.04.2018

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65, (012) 31-78-30



← Վերադառնալ ցուցակին