Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի (այսուհետ` Բաժին) պետ-ավագ տեսուչ (ծածկագիր` 21-2.3-74) ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

Հիմնական գործառույթներ՝

1) Կազմակերպում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքները,
2) կազմակերպում է բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացություններ տալու և բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային և տեխնիկական անվտանգության ու պահպանության վերաբերող հարցերի քննարկման ու լուծման աշխատանքները.
3) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների և հետազոտությունների իրականացման աշխատանքները կազմակերպություններում, հիմնարկներում, բնակելի շենքերում և առանձնատներում.
4) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հրդեհներին վերաբերող գործերով հետաքննության և վարչական պատասխանատվության միջոցների կիրառման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
5) կազմակերպում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա օբյեկտներում հրդեհները, տեխնածին վթարները և արտադրական դժբախտ դեպքերը կանխելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ու ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվության ներկայացման աշխատանքները.
6) Մարզային տեսչության պետ-ավագ տեսուչին ներկայացնում է առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
7) իրականացնում է պաշտոնի անձնագրով (պաշտոնի անձնագիրը կցվում է) սահմանված այլ լիազորություններ

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի բ) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր 1-2):

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 13.08.2018 թ.:

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մ. Խորենացի 11
Աշխատավարձի չափը- 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ
ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել նախարարություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 012 31-78-65:

Էլեկտրոնային փոստի hասցե` ain.akb@yandex.ru:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
• աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
• Սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:

ՀՀ քաղաքացիները փասատաթղթերը ներկայացնում են անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Հայտարարված է` 08.08.2018

Վերջին ժամկետը` 13.08.2018

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին