Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախարարության իրավական ապահովման եվ միջազգային պայմանագրերի վարչության նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի (այսուհետ` բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիր` 21-2.3-132) ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

Հիմնական գործառույթներ՝

1) իրականացնում է Նախարարության կողմից վարչական վարույթի իրականացմանն ուղղված իրավական գործառույթները.
2) ներկայացնում է դատական ատյաններում Նախարարության շահերը, կազմում է հայցադիմումներ և այլ փաստաթղթեր.
3) իրականացնում է քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկման, բարձրացված հարցերի լուծմանն ուղղված գործընթացը.
4) իրականացնում է քաղաքացիաիրավական պայմանագրերի նախագծերի կազման աշխատանքները, ներկայացնում առաջարկություններ.
5) իրականացնում է Նախարարության հակակոռուպցիոն ռազմավարությունների, ծրագրերի իրականացման հետ կապված գործառույթները.
6) իր լիազորության շրջանակներում իրավական խորհրդատվություն է տրամադրում Նախարարության համակարգի մարմիններին և ծառայողներին,
7) Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
8) իրականացնում է պաշտոնի անձնագրով (պաշտոնի անձնագիրը կցվում է) սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի բ) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, հակակոռուպցիոն ռազմավարությունների, ծրագրերի և ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (պաշտոնի անձնագրի ցանկեր 1-2):

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 04.09.2018 թ.:


Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8
Աշխատավարձի չափը- 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ
ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել նախարարություն հետևյալ հասցեով. ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 012 31-78-65:

Էլեկտրոնային փոստի hասցե` akv@mes.am


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը)
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
• աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
• Սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:

ՀՀ քաղաքացիները փասատաթղթերը ներկայացնում են անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Հայտարարված է` 30.08.2018

Վերջին ժամկետը` 04.09.2018

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին