Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախարարության արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիր` 21-3.2-53) ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

Հիմնական գործառույթներ՝

1) մասնակցում է միջազգային փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծման, համակարգման, մշակման և զարգացման աշխատանքներին՝ Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի Հանրապետությունների և ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ.
2) մասնակցում է միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով հանդիպումների, գիտաժողովների, սեմինարների, կոնֆերանսների և այլ միջոցառումների նախապատրաստման ու անցկացման աշխատանքներին.
3) մասնակցում է միջազգային համագործակցության ուղղությամբ անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման, մշակման և փաթեթների ստեղծման աշխատանքներին.
4) մասնակցում է միջազգային համաձայնագրերի նախագծերի ներպետական համաձայնեցման գործընթացի աշխատանքներին
5) մասնակցում է Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հանրապետությունների և ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցային նպատակային և դրամաշնորհային ծրագրերի մշակման, համակարգման, վերլուծման և անհրաժեշտ ծրագրային փաստաթղթերի ու դրանց նախագծերի ձևավորման աշխատանքներին.
6) իրականացնում է պաշտոնի անձնագրով (պաշտոնի անձնագիրը կցվում է) սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

- ունի միջազգային հարաբերություններ, կամ քաղաքագիտություն, կամ օտար լեզու, կամ իրավագիտություն, կամ արևելագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի բ) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- տիրապետում է ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ), կամ ֆրանսերենին (ազատ), կամ գերմաներենին (ազատ).
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (պաշտոնի անձնագրի ցանկեր 1-2):

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 04.09.2018 թ.:

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8
Աշխատավարձի չափը- 150790 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ
ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել նախարարություն հետևյալ հասցեով. ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 012 31-78-65:

Էլեկտրոնային փոստի hասցե` ain.akb@yandex.ru

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը)
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը ( պատճենները),
• աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
• Սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:

ՀՀ քաղաքացիները փասատաթղթերը ներկայացնում են անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Հայտարարված է` 30.08.2018

Վերջին ժամկետը` 04.09.2018

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին