Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ (ԱՅՍՈւՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈւՐ ՊԱՇՏՈՆԸ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 21-2.1-3) ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետի (ծածկագիր՝ 21-2.1-3)

Հիմնական գործառույթներ՝

1) ապահովում է Նախարարության հաշվապահական հաշվառման իրականացման և հաշվապահական հաշվեկշռի կազմման գործընթացի իրականացումը,
2) ապահովում է Նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների հիման վրա ֆինանսական գործունեության ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման գործընթացի իրականացումը,
3) ապահովում է տնտեսական գործառույթների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով ակտիվների և պարտավորությունների շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքագրման, գրանցման և ընդհանրացման աշխատանքների իրականացումը,
4) ապահովում է հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների ճշգրտման և արժանահավատությունն ապահովելու նպատակով՝ իրականացման ակտիվների և պարտավորությունների հաշվառման իրականացումը,
5) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված բյուջետային ֆինանսավորման հետ կապված սպասարկող գանձապետարանի հաշիվների սպասարկման նախահաշիվների, հայտերի և փոխանցագրերի կազմման և ֆինանսական փոխանցումների գործընթացի իրականացումը,
6) ապահովում է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների հետ համատեղ ոլորտի զարգացման միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջեի տարեկան ծրագրերի մշակման աշխատանքների իրականացումը: Ապահովում է նաև նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում տարվող քաղաքականությանը համահունչ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի /տարեկան, միջնաժամկետ/ նախագծերի բյուջետային գործընթացի իրականացումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված մեթոդական ցուցումների և ձևերին համապատասխան,
7) ապահովում է համակարգի կազմակերպություններին սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման, դրանց վերաբերյալ պայմանագրերի կնքնման գործընթացի կազմակերպումը,
8) ապահովում է Նախարարության, Նախարարության ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների` պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման ծախսերի նախահաշիվների և ժամանակացույցերի կազմման և Նախարարի հաստատմանն ներկայացման գործընթացի իրականացումը,
9) ապահովում է Նախարարության աշխատողների պարգևատրման, նյութական խրախուսման և դրամական օգնության հրամանների նախագծերի պատրաստման աշխատանքների իրականացումը,
10) ապահովում է Նախարարության աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների, գործուղման ծախսերի, այլ տրանսֆերտային վճարների հաշվարկման իրականացումը,
11) ապահովում է փրկարարական ծառայողների, ծառայությունից սահմանված կարգով ազատված և կենսաթոշակ նշանակված նախկին փրկարարական ծառայողների /զինծառայողների/, այդ թվում` Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ՀՀ օրենքով սահմանված սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության իրականացումը,
12) ապահովում է փրկարարական ծառայողներին կենսաթոշակի և դրամական օգնության նշանակումը, վճարման կազմակերպումը, մերժում, վերահաշվարկում, դադարեցնում, վերսկսում և փոխում է կենսաթոշակի և ըստ կատեգորիայի` դրամական օգնության տեսակը,
13) ապահովում է փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների վճարման կազմակերպումը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
14) ապահովում է ՀՀ ԱԻՆ համակարգի սոցփաթեթի շահառուների տվյալների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման, վարման գործընթացի իրականացումը,
15) իր իրավասությունների շրջանակներում պահանջում է բացատրություններ ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրված խախտումների վերաբերյալ,
16) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը,
17) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
18) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների,
19) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում,
2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին, Քաղաքացիական ծառայության մասին, Փրկարար ծառայության մասին, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին, Գանձապետական համակարգի մասին, Հաշվապահական հաշվառման մասին, Գնումների մասին, Գույքահարկի մասին, Նորմատիվ իրավական ակտերի մասին, Պետական կենսաթոշակների մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին, Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին, Պետական պաշտոններ և Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին, Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին, Նվազագույն ամսական աշխատավարձի մասին, Եկամտային հարկի մասին, Պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների,
6) աշխատավարձի չափը՝ 310858 ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

1) Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարություն հետևյալ հասցեով. ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (ներքին՝ 11-65):

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
• աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
• սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 14.02.2019 թ.:

Հայտարարված է` 11.02.2019

Վերջին ժամկետը` 14.02.2019

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին