Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ (ԱՅՍՈւՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈւՐ ՊԱՇՏՈՆԸ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 21-3.1-56) ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Նախարարության փրկարար ծառայության (այսուհետ` Ծառայություն) Լոռու մարզային փրկարարական վարչության (այսուհետ` Վարչություն) բնակչության պաշտպանության բաժնի (այսուհետ` Բաժին) գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 21-3.1-56)

Հիմնական գործառույթներ՝

1) մասնակցում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող մարզպետի համապատասխան որոշման նախագծերի մշակման և սահմանված կարգով հաստատման աշխատանքներին,
2) մասնակցում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության պլանների և ծրագրերի մշակման աշխատանքներին,
3) իրականացնում է մարզի տարածքում ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքման և վերլուծության աշխատանքները,
4) մասնակցում է պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների և տեղական ինքանակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ուսուցման աշխատանքներին` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հիմնահարցերով,
5) մասնակցում է մարզի կառուցապատման գլխավոր հատակագծերի, նախագծերի առաջադրանքների մշակման ու դրանց եզրակացությունների կազմման աշխատանքներին` մարզի բնակչությանը պաշտպանական կառույցներով և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով,
6) Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր,
7) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
8) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
9) Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին,
10) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
2) ունի Փրկարար ծառայության մասին, Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին, Քաղաքացիական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին N 592, 2000 թվականի հոկտեմբերի 25-ի Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին N 679 որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների,
6) աշխատավարձի չափը՝ 175932 ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

1) Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Աշխատանքի վայրը՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 3/1:

ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարություն հետևյալ հասցեով. ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (ներքին՝ 11-65):

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
• աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
• սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:

Քաղաքացիները փաստաթղթերի պատճենները ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 01.03.2019 թ.:

Հայտարարված է` 26.02.2019

Վերջին ժամկետը` 01.03.2019

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին