Կադրային ապահովում
Թափուր աշխատատեղեր
Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ (ԱՅՍՈւՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈւՐ ՊԱՇՏՈՆԸ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 21-4.1-19) ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Նախարարության արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության (այսուհետ՝ Վարչություն) արարողակարգի բաժնի (այսուհետ` Բաժին) առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 21-4.1-19)
Հիմնական գործառույթներ՝
1) մասնակցում է միջազգային կոնֆերանսների, ժողովների, հավաքների կազմակերպման արարողակարգային ապահովման աշխատանքներին,
2) մասնակցում է Նախարարի մոտ անցկացվող խորհրդակցությունների, կոլեգիայի և այլ խորհրդակցական մարմինների նիստերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին,
3) մասնակցում է Նախարարության ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների միջազգային միջացառումների արարողակարգային գործընթացներին,
4) մասնակցում է Նախարարության գործուղումների արարողակարգային գործընթացներին,
5) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները,
6) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
7) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
8) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) Միջազգային հարաբերություններ, կամ քաղաքագիտություն, կամ օտար լեզու, կամ իրավագիտություն, կամ արևելագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Պետական նյութական պահուստի մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4)տիրապետում է ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ), կամ ֆրանսերենին (ազատ), կամ գերմաներենին (ազատ),
5)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) աշխատավարձի չափը՝ 111115 ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը այդ թվում՝ վաղաժամկետ:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8
ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարություն հետևյալ հասցեով. ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (ներքին՝ 11-65):
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
• աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
• սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:
Քաղաքացիները փաստաթղթերի պատճենները ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 25.03.2019 թ.:
Հայտարարված է` 20.03.2019
Վերջին ժամկետը` 25.03.2019
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65