Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ (ԱՅՍՈւՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈւՐ ՊԱՇՏՈՆԸ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 21-2.1-17) ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության (այսուհետ` Վարչություն) պետի (ծածկագիր՝ 21-2.1-17) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին

Հիմնական գործառույթներ՝

1) ապահովում է Նախարարության օգտագործմանը հանձնված շենք-շինությունների պահպանման, շենքերում գազամատակարարման, էլեկտրաէներգիայով և ջրամատակարարմամբ ապահովման խնդիրների լուծման աշխատանքները.
2) ապահովում է Նախարարության օգտագործմանը հանձնված շենքերի, շինությունների ընթացիկ և կապիտալ վերանորոգման պլանավորման աշխատանքները և կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների նկատմամբ հսկողություն,
3) ապահովում է նոր շինությունների կառուցման և Նախարարությանը հանձնված շենքերի վերանորոգման աշխատանքների համար նախագծերի և այլ փաստաթղթերի համաձայնեցման միջոցառումներ,
4) ապահովում է Նախարարության ստորաբաժանումների ապրանքանյութական արժեքների գույքագրման ու հետագա օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրման աշխատանքները,
5) ապահովում է ապրանքանյութական արժեքների պլանավորման, դրանց ձեռք բերման աշխատանքները և հսկողություն է իրականացնում մատակարար կազմակերպությունների՝ պայմանագրով ստանձնած պարտավորութունների կատարման նկատմամբ,
6) ապահովում է Նախարարության շենք-շինությունների և հողատարածքների պետական գրանցման աշխատանքները,
7) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը,
8) Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու,կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ, քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին,
9) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն,
10) Գլխավոր քարտուղարին է ներկայացնում վարչության աշխատանքային ծրագրերը, ըստ անհրաժեշտության,ներկայացնում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր,զեկուցագրեր և այլ գրություններ,
11) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը,
12) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
13) Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատուփյունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
14) Գլխավոր քարտուղարի գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ՝դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց,մասնագետների,փերձագետների,
15) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
1) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
2) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների,
4) աշխատավարձի չափը՝ 310858 ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8
ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարություն հետևյալ հասցեով. ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (ներքին՝ 11-65):

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր),
• աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագիր կամ նույնականացման քարտ,
• սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են պատճենների հետ միաժամանակ՝ առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 11.07.2019 թ.:

Հայտարարված է` 08.07.2019

Վերջին ժամկետը` 11.07.2019

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին