Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ (ԱՅՍՈւՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈւՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ (ԾԱԾԿԱԳՐԵՐ՝ 21-2.2-71, 21-2.3-162, 21-2.3-181, 21-2.3-182, 21-2.3-177, 21-3.2-60) ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

1. Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) պետի տեղակալ (ծածկագիր՝ 21-2.2-71)/Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հիմնական գործառույթներ՝

1) Համակարգում է դեպքի վայրի պահպանության և դեպքի վայրի զննության աշխատանքները,
2) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ մերժում է քրեական գործ հարուցելը, կամ հարուցում է քրեական գործ, ընդունելով իր վարույթ կամ ուղարկելով ըստ ենթակայության,
3) համակարգում է փորձաքննության նշանակման աշխատանքները՝ վերցված նմուշների հետազոտման համար,
4) համակարգում է հանցագործությունների մասին հաղորդումների գրանցման աշխատանքները,
5) համակարգում է դատախազին և քննիչին՝ իրենց լիազորությունների շրջանակում պահանջած անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման աշխատանքները,
6) համակարգում է դեպքի ականատեսների հարցման, դեպքի իրադրությանը, փաստաթղթերին, նյութերին ծանոթացման գործընթացները,
7) անհրաժեշտության դեպքում պահանջում է կատարել վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ,
8) համակարգում է դատարանի օրինական հանձնարարությունների կատարման աշխատանքները,
9) համակարգում է տեղի ունեցած դեպքերի վերլուծության աշխատանքները,
10) համակարգում է քարոզչական, իրազեկման աշխատանքներ` համագործակցելով զանգվածային լրատվության միջոցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
11) համակարգում է հետաքննության գործընթացում գիտության և տեխնիկայի նվաճումների կիրառման, առաջավոր փորձի ներդրման աշխատանքները,
12) համակարգում է հրդեհային և տեխնիկական անվտանգության հետ կապված իրավիճակի վերլուծությունների հիման վրա աշխատանքային պլանների մշակման աշխատանքները,
13) համակարգում է հրդեհավտանգ ժամանակաշրջանների, խոշոր վնասներով և մարդկային զոհերով բնութագրական հրդեհների և տեխնածին վթարների վերաբերյալ հեռուստառադիոելույթների իրականացման, մամուլում տպագրման համար հոդվածների նախապատրաստման աշխատանքները,
14) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը,
15) մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակմանը,
16) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

2. Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) գլխավոր մասնագետ-հետաքննիչ (ծածկագիր՝ 21-2.3-162)/Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

3. Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) գլխավոր մասնագետ-հետաքննիչ (ծածկագիր՝ 21-2.3-181)/Աշխատավայրը՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղուկասյան 30

4. Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) գլխավոր մասնագետ-հետաքննիչ (ծածկագիր՝ 21-2.3-182)/Աշխատավայրը՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղուկասյան 30

5. Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) գլխավոր մասնագետ-հետաքննիչ(ծածկագիր՝ 21-2.3-177)/Աշխատավայրը՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճուղի 62

2-5 կետերում նշված ժամանակավոր թափուր պաշտոնների հիմնական գործառույթներ՝

1) իրականացնում է դեպքի վայրի զննության աշխատանքները.
2) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ մերժում է քրեական գործ հարուցելը, կամ հարուցում է քրեական գործ, ընդունելով իր վարույթ կամ ուղարկելով ըստ ենթակայության,
3) իրականացնում է փորձաքննության նշանակման աշխատանքները՝ վերցված նմուշների հետազոտման համար,
4) իրականացնում է դատախազին և քննիչին՝ իրենց լիազորությունների շրջանակում պահանջած անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման աշխատանքները,
5) իրականացնում է դեպքի ականատեսների հարցման, դեպքի իրադրությանը, փաստաթղթերին, նյութերին ծանոթացման գործընթացները.
6) անհրաժեշտության դեպքում պահանջում է կատարել վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ,
7) իրականացնում է դատարանի օրինական հանձնարարությունների կատարման աշխատանքները,
8) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը,
9) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակմանը,
10) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
11) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
12) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին,
13) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

1-5 կետերում նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`

1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
2) ՀՀ քրեական, քրեական դատավարության օրենսգրքերի, «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740 որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

1-ին կետով նշված ժամանակավոր թափուր պաշտոնի աշխատավարձի չափը՝ 256623 ՀՀ դրամ:

2-5-րդ կետերում նշված ժամանակավոր թափուր պաշտոնների աշխատավարձի չափը՝ 212309 ՀՀ դրամ:

6. Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) առաջատար մասնագետ-հետաքննիչ (ծածկագիր՝ 21-3.2-60)/Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հիմնական գործառույթներ՝

1) մասնակցում է դեպքի վայրի պահպանության և զննության աշխատանքներին.
2) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ մերժում է քրեական գործ հարուցելը, կամ հարուցում է քրեական գործ, ընդունելով իր վարույթ կամ ուղարկելով ըստ ենթակայության,
3) մասնակցում է փորձաքննության նշանակման աշխատանքներին՝ վերցված նմուշների հետազոտման համար,
4) իրականացնում է դատախազին և քննիչին՝ իրենց լիազորությունների շրջանակում, պահանջած անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման աշխատանքները,
5) մասնակցում է դեպքի ականատեսների հարցման, դեպքի իրադրությանը, փաստաթղթերին, նյութերին ծանոթացման գործընթացները.
6) իրականացնում է դատարանի օրինական հանձնարարությունների կատարման աշխատանքները,
7) իրականացնում է տեղի ունեցած դեպքերի վերլուծության աշխատանքները,
8) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ,
9) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակմանը,
10) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
11) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիչակի մասին,
12) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին,
13) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

6-րդ կետում նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
2) ՀՀ քրեական, քրեական դատավարության օրենսգրքերի, «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների, «Քաղաքացիական ծառայության մասին», ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740 որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
5) ժամանակավոր թափուր պաշտոնի աշխատավարձի չափը՝ 150799 ՀՀ դրամ:

1-6 կետերում նշված Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

Նշված Ժամանակավոր թափուր պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարություն հետևյալ հասցեով. ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (ներքին՝ 11-65):

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր),
• աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագիր կամ նույնականացման քարտ,
• սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են պատճենների հետ միաժամանակ՝ առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 17.07.2019 թ.:

Հայտարարված է` 12.07.2019

Վերջին ժամկետը` 17.07.2019

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին