Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ) ՓՈՐՁԱԳԵՏ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՓՈՐՁԱԳԵՏ)

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝
1. Մշակում է հանցագործությունների մասին հաղորդումների գրանցման սխեման.
2. Համակարգում է քարոզչական, իրազեկման աշխատանքները՝ համագործակցելով զանգվածային լրատվության միջոցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
3. Համակարգում է տեղի ունեցած դեպքերի վերլուծության աշխատանքները.
4. Նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող փաստաթղթեր, ինչպես նաև մշակել դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
5. Զանգվածային լրատվության միջոցներով կազմակերպում է ելույթներ հրդեհավտանգ ժամանակաշրջանների, խոշոր վնասներով և մարդկային զոհերով բնութագրական հրդեհների և տեխնածին վթարների վերաբերյալ, նախապատրաստում հոդվածներ՝ մամուլում տպագրման համար:

Փորձագետի պարտականությունները՝
1. Բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած աշխատանքները:
2. Պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
3. Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
4. Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝
1. Բարձրագույն կրթություն.
2. անգլերեն լեզվի ազատ տիրապետում.
3. առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Արտակարգ իրավիճակների նախարարության hրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ այլ իրավական ակտերի իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5. հաշվետվությունների կազմման, տեխնիկական առաջադրանքների մշակման, վերլուծությունների կատարման փորձ.
6. անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
7. համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ մեկ տարի:

Փորձագետի աշխատավարձը կազմում է 175 932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• Հայտարարություն ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (հայտարարության ձևը կցվում է),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր),
• աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագիր կամ նույնականացման քարտ,
• սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք,
• ինքնակենսագրական:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են պատճենների հետ միաժամանակ՝ առձեռն, անձամբ:

ՀՀ քաղաքացիները տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարություն հետևյալ հասցեով.
ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (նեքին՝ 11-65)

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
• դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն.
• ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 12.08.2019թ.
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Հայտարարված է` 07.08.2019

Վերջին ժամկետը` 12.08.2019

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին