Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 13-33.5-Ղ4-4 ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախարարության շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության (այսուհետ՝ Վարչություն) գնումների կազմակերպման բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ (ծածկագիր՝ 13-33.5-Ղ4-4

Հիմնական գործառույթներ՝

1. Կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում Նախարարության գնումների տարեկան անվանացանկը և ներկայացում գլխավոր քարտուղարի հաստատմանը.
2. կազմակերպում է Նախարարության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացները.
3. տալիս է եզրակացություն գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին.
4. կազմում է աշխատանքային պլաններ և կատարողական տեղեկանքներ.
5. կազմակերպում է պլանավորման, հաշվառման և վերլուծության հետ կապված գործառույթների իրականացումը.
6. ներկայացնում է հաշվետվություն՝ կատարած աշխատանքների և իրականացված գնման ընթացակարգերի մասին.
7. կազմակերպում է գնումների գործընթացի ուսումնասիրության և նախնական հսկողության աշխաանքները.
8. կազմակերպում է Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից գնման գործընթացների հայտարարությունների և հրավերների հրապարակման գործընթացը.
9. Ֆինանսների նախարարություն ներկայացնելու նպատակով կազմակերպում է գնումների եռամսյակային և տարեկան հաշվետվության կազմման աշխատանքները.
10. տրամադրում է մեթոդական օժանդակություն և խորհրդատվություն` Նախարարության ստորաբաժանումներին և կազմակերպություններին գնումների կազմակերպման գործընթացում, անհրաժեշտության դեպքում հսկողություն է սահմանում վերջիներիս կողմից կազմակերպվող գնման գործընթացների նկատմամբ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

• Բարձրագույն կրթություն,
• գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
• հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, գնումների, վարչատնտեսական աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ.

Տիրապետում է անհրաժեշտ հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների.

Ժամանակավոր թափուր պաշտոնի աշխատավարձը համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կազմում է 256623 ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8,

Ժամանակավոր թափուր պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

• դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
• ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հասցեով.
ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (նեքին՝ 11-65)

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր),
• աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագիր կամ նույնականացման քարտ,
• սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:
• ինքնակենսագրական

ՀՀ քաղաքացիները ներկայացնում են փաստաթղթերի պատճենները՝ բնօրինակների հետ միասին, առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 11.10.2019 թ.:

Հայտարարված է` 08.10.2019

Վերջին ժամկետը` 11.10.2019

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին