Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 13-33.5-Մ2-4) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Աշխատավայրը՝ Հայաստան, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8)

Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 13-33.5-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 13-33.5-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անձամբ Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),

2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 4-ից մինչև 2020 թվականի փետրվարի 12-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 10-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 12-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք. հոդվածներ՝ 1-9, 12-15, 18, 20-21, 24, 27, 29, 31, 32-33:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120832

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-7, 8, 10, 12-13, 17-18, 20-22.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք. հոդվածներ՝ 1, 3-5, 7-8, 10, 12-13, 21-23:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137135

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք. հոդվածներ՝ 2-3, 10, 15, 18, 22-23, 26-27, 29-30, 32, 35, 36, 37:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121796

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին » N 526-Ն որոշում:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=135339

Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության կանոնադրություն:

Հղումը՝ http://mes.am/hy/structure/info/82/

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012; էջեր՝ 17, 30, 32, 38, 40, 46:

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 7, 28, 38, 45:

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.; էջեր՝ 72, 75, 84, 88, 94- 96, 108:

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Գնումների գործընթացի կատարման իմացություն

Էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման ուղեցույց; կետեր՝ 1-4 , 14:

Հղումը՝ http://gnumner.am/website/images/original/87d79a6c.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

• «Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) հեռախոսահամարներ՝ 010-31-78-65, էլեկտրոնային փոստի հասցե՝ kristine.ratevosyan@mes.am):

Հայտարարված է` 04.02.2020

Վերջին ժամկետը` 12.02.2020

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին