Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 13-33.5-Մ3-2) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Աշխատավայրը՝ Հայաստան, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8)

Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության գնումների կազմակերպման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 13-33.5-Մ3-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության գնումների կազմակերպման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 13-33.5-Մ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),

2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի փետրվարի 5-ից մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 17-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի մարտի 19-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 150 799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, հոդվածներ՝ 4-6, 13-14, 21, 34, 39, 48-50, 55, 58-60,66, 73, 88, 90, 93, 103, 109-110, 125, 129, 137, 140-141, 146, 149-150, 152, 154-155, 158-159, 162, 167, 171, 181:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 1-9, 12-15, 18, 20-21, 24, 27, 29, 31, 32-33:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120832

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-7, 8, 10, 12-13, 17-18, 20-22.

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 1-8:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132534

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 1, 3-5, 7-8, 10, 12-13, 21-23:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137135

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2-3, 10, 15, 18, 22-23, 26-27, 29-30, 32, 35, 36, 37:

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121796

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։

Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012; էջեր՝ 17, 30, 32, 38, 40, 46:

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։

Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 7, 28, 38, 45:

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.; էջեր՝ 72, 75, 84, 88, 94- 96,108:

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Գնումների գործընթացի կատարման իմացություն

Էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման ուղեցույց; կետեր՝ 1-4, 14:

Հղումը՝ http://gnumner.am/website/images/original/87d79a6c.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես.

• «Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) հեռախոսահամարներ՝ 010-31-78-65, էլեկտրոնային փոստի հասցե՝ kristine.ratevosyan@mes.am):

Հայտարարված է` 05.02.2020

Վերջին ժամկետը` 14.02.2020

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին