Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն․ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 13-33.2-Ղ3-1) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 Հայտարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (ծածկագիր՝ 13-33.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

(Աշխատավայրը՝ Հայաստան, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8)

Արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (ծածկագիր՝ 13-33.2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:
Ֆինանսատնտեսագիտական վարչության պետի (ծածկագիր՝ 13-33.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անձամբ Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մայիսի 23-ից մինչև 2020 թվականի հունիսի 3-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 14:30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 14:30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք; հոդվածներ՝ 2-5, 7, 14, 28, 45, 85, 94, 99, 101, 113, 105, 115, 138, 144, 169, 171, 219-220, 223:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137830
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 1-9, 12-15, 18, 20-21, 24, 27, 29, 31-33:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-8, 10, 12-13, 17-19, 20-22.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 2-4, 6-7, 9-11, 14-15:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132717
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1-8:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132534
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1, 3-5, 7-8, 10, 12-13, 21-23:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137135
«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1.2, 4, 6, 12-13, 15, 19, 22-24:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140926
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 3, 12-13:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137754
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 2, 4-6, 19:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=142366
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 14, 78:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140527
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 7-8, 13, 18, 20-21, 35, 36:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141680
Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 9, 14, 17:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=138972
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդված՝ 7:
Հղումը՝ https://www.primeminister.am/u_files/file/documents/orenq.pdf
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 4, 5, 7, 12:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140541
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 9, 26. 29:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137523
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդված՝ 8.2:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=118444
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդված՝ 1:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=137616
ՀՀ կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշում,
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=138562
ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշում,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=127174
ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 325-Ն որոշում
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137067
ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշում,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=71866
ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրակումն ապահովելու մասին» N 665-Ն որոշում,
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=140152
ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշում,
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=121772
ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-ն և N 1923-ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշում,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140264
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Բարձր լեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց տրվող հավելումների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 670-Ն որոշում,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=127177
ՀՀ կառավարության 2014թ սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշում,
Հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=115105
ՀՀ կառավարության 2014թ հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշում,
Հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=132635
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշում,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=128243
Արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության կանոնադրություն;
Հղումը՝ http://mes.am/hy/structure/info/41/
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։
Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 14, 22, 81:
http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 5, 8, 16, 39, 44, 46, 56, 73, 97, 99, 106:
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Գործնական գրագրության, փաստաթղթերի, գրավոր տեքստերի գրագետ շարադրման սկզբունքների և կանոնների իմացություն
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան: Երրորդ լրամշակված հրատարակությունուն: Լիմուշ հրատարակչություն: Երևան 2012, էջեր՝ 71, 73, 75, 78, 82, 94, 98, 104:
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես.
• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) հեռախոսահամարներ՝ 012-31-78-65, էլեկտրոնային փոստի հասցե՝ kristine.ratevosyan@mes.am):

Հայտարարված է` 22.05.2020

Վերջին ժամկետը` 03.06.2020

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին