Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Արտակարգ իրավիճակների նախարարության արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի մասնագետի /13-33.2-Մ6-2/ թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթի հայտարարություն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի մասնագետի (ծածկագիր` 13-33.2-Մ6-2) թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի մասնագետի (ծածկագիր` 13-33.2-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հարավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 22-ին, ժամը՝ 15:00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում ( ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 ( նեքին՝ 11-65):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1) անձնագիր (ՀԾ համարանիշ).
2) դիպլոմ (առկայության դեպքում)
3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4) արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 111115 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Աշխատավայրի հասցեն՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2022 թվականի փետրվարի 17-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 012 31-78-65 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն kristine.ratevosyan@mes.am էլեկտրոնային փոստին:

 

Հայտարարված է` 14.02.2022

Վերջին ժամկետը` 17.02.2022

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` 012 31-78-65



← Վերադառնալ ցուցակին