Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Արտակարգ իրավիճակների նախարարության աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության քաղաքականության իրականացման ապահովման բաժնի մասնագետի ( ծածկագիր` 13-32.1-Մ6-2) թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթի հայտարարություն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


Արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության քաղաքականության իրականացման ապահովման բաժնի մասնագետի ( ծածկագիր` 13-32.1-Մ6-2) թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության քաղաքականության իրականացման ապահովման բաժնի մասնագետի (ծածկագիր` 13-32.1-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2022 թվականի մարտի 3-ին, ժամը՝ 10:00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում ( ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 ( ներքին՝ 11-65):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1) անձնագիր (ՀԾ համարանիշ).
2) դիպլոմ (առկայության դեպքում)
3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4) արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 111115 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Աշխատավայրի հասցեն՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2022 թվականի փետրվարի 28-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 012 31-78-65 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն kristine.ratevosyan@mes.am էլեկտրոնային փոստին:

 

 

Հայտարարված է` 23.02.2022

Վերջին ժամկետը` 28.02.2022

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` 012 31-78-65



← Վերադառնալ ցուցակին