Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Արտակարգ իրավիճակների նախարարության Ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) Ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի փորձագետ ներգրավելու մասին

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝

1) իրականացնել Նախարարության և ենթակա մարմնի հաշվապահական հաշվառման գործընթացը և մասնակցել հաշվապահական հաշվեկշռի կազմմանը` ըստ բյուջետային ծրագրերի.

2) իրականացնել հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների ճշգրտում և արժանահավատությունն ապահովելու նպատակով՝ պարտավորությունների հաշվառում.

3) իրականացնել հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսական ցուցանիշների կատարման վիճակի ուսումնասիրում, սխալների հայտնաբերում և վերացում.

4) մասնակցել համակարգի կազմակերպությունների` պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերվող ֆինանսական հաշվետվությունների կազմմանը.

5) Նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա կազմել ֆինանսական գործունեության ամսական, եռամսյակային, տարեկան հաշվետվությունները.

6) հավաքագրել, գրանցել և ընդհանրացնել տնտեսական գործառույթների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվությունը.

7) ուսումնասիրել հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսական ցուցանիշների կատարման վիճակը, սխալների առկայության դեպքում իրականացնել վերացման աշխատանքներ:

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ մինչև մեկ տարի:

Փորձագետի աշխատավարձը կազմում է՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:

Փորձագետի պարտականությունները՝

1. բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած աշխատանքները.

2. սահմանված ժամկետներում կազմել և ներկայացնել փորձագետի աշխատանքների ծրագրով նախատեսված հաշվետվությունները, վերլուծություններն ու տեղեկանքները.

3. պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը.

4. պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները.

5. իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

1. բարձրագույն կրթություն.

2. հինգ տարվա մասնագիտական ստաժ.

3. ռուսերեն լեզվի ազատ տիրապետում.

4. իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն.

5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).

• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր).• աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր համապատասխան մարմնից/ներից).

• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.

• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի.

• անձնագիր կամ նույնականացման քարտ.

• սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք.

• ինքնակենսագրական.

• հայտարարություն ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (հայտարարության ձևը կցվում է):

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

• դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն.

• ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են պատճենների հետ միաժամանակ՝ առձեռն (անձամբ):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 27.04.2022թ.

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8
ՀՀ քաղաքացիները տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարություն՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-30 (ներքին՝ 11-30)

 

Հայտարարված է` 22.04.2022

Վերջին ժամկետը` 27.04.2022

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` 012 31-78-30



← Վերադառնալ ցուցակին