Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գրասենյակի պետական ռեզերվների կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 13-Գ34.1-20.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար արտաքին մրցույթի հայտարարություն

Հայտարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին


Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Նախարարության պետական ռեզերվների գրասենյակի պետական ռեզերվների կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 13-Գ34.1-20.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.

(Աշխատավայրը՝ Հայաստան, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8)

Նախարարության պետական ռեզերվների գրասենյակի պետական ռեզերվների կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 13-Գ34.1-20.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում՝ Պաշտոնի անձնագիր:

Նախարարության պետական ռեզերվների գրասենյակի պետական ռեզերվների կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 13-Գ34.1-20.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորմանը (այսուհետ՝ Թեստավորում) մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:

Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Նախարարության պետական ռեզերվների գրասենյակի պետական ռեզերվների կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 13-Գ34.1-20.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ (եր) ի լուսապատճեն (ներ) ը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ (եր) ի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի մայիսի 19-ի ժամը՝ 9:00-ից մինչև 2022 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 24:00:

Դիմումներն ընդունվում են քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
Խնդրի լուծում
Բարեվարքություն
Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
Որոշումների կայացում
Ծրագրերի կառավարում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն; հոդվածներ՝ 4-6, 13-14, 21, 34, 39, 48-50, 55, 58-60,66, 73, 88, 90, 93, 103, 109-110, 125, 129, 137, 140-141, 146, 149-150, 152, 154-155, 158-159, 162, 167, 171, 181:
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք; հոդվածներ՝ 2-5, 7, 14, 28, 45, 85, 94, 99, 101, 113, 105, 115, 138, 219-220, 223:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159097
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ` 3-8, 10, 12-13, 17-19, 20-22:
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք: հոդվածներ՝ 1-9, 12-15, 18, 20-21, 24, 27, 29, 31, 32-33:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159081
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 2-4, 6-7, 9-11, 14-15:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=159053
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1-8:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=150833
«Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 3-15:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=140391
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 3-6, 8, 14-15, 21, 27:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=140399
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2, 4, 6-7, 10, 12, 18, 23, 26, 33, 35-36, 42-43:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=152139
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.; էջեր՝ 71, 74, 78, 82, 84, 86, 94, 96-98, 106, 108, 110:
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության կադրային քաղաքականության բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) հեռախոսահամար՝ 012-31-78-65, էլեկտրոնային փոստի հասցե՝ kristine.ratevosyan@mes.am):


 

Հայտարարված է` 19.05.2022

Վերջին ժամկետը` 25.05.2022

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` 012-31-78-65,



← Վերադառնալ ցուցակին