Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) կողմից տրվում է հայտարարություն «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) գործադիր տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:


• Տնօրենը`
Առանց լիազորագրի հանդես է գալիս պետական ոչ առևտրային Կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,

տալիս է Կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,

բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,

կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,

սահմանում է Կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,


իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ Սեյսմիկ պաշտպանության բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:


• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում, ձևը կցվում է
2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:

Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Դավիթաշեն 4, Ա. Միկոյան փող. 109/8, Արտակարգ իրավիճակների նախարարության կադրային քաղաքականության բաժին` ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից, ժամը 10:00-ից մինչև 13:00-ը:

Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են ainkadrer@mes.am էլեկտրոնային հասցեով:


Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ժամը 11-ին, ք. Երևան, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց 109/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 11-ին, ք. Երևան, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց 109/8):


Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165022
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932
«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=160951
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու N 102-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148897
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-L որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=154180
«Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն՝ «ՍՊԱրԾ» կանոնադրություն

«Գնումների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163739
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docID=137754


Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝


ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165022
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու N 102-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148897
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932
«Գնումների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163739
«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138998

«Բարեվարքություն» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf


«Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf


Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2022 թվականի հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12:00-ն, պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:

Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ.
2)պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3)ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Հիմնական աշխատավարձի չափն է 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 30-ը:


Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արտակարգ իրավիճակների նախարարության կադրային քաղաքականության բաժին՝ +374 12 317865 կամ +374 12 317730 հեռախոսահամարներով կամ ainkadrer@mes.am էլեկտրոնային հասցեով:


Ինքնակենսագրություն

Դիմում

Ձևանմուշ
 

Հայտարարված է` 08.09.2022

Վերջին ժամկետը` 30.09.2022

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)



← Վերադառնալ ցուցակին