Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց ԱՄՆ-ի Պետ. Դեպարտամենտի Կովկասյան եւ Տարածքային Կոնֆլիկտների գրասենյակի տնօրեն պարոն Պոլ Վոլերսին

00:00 / 14.09.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ-ի Պետ. Դեպարտամենտի Կովկասյան եւ Տարածքային Կոնֆլիկտների գրասենյակի տնօրեն պարոն Պոլ Վոլերսին, ԱՄՆ-ի Գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Վ. Փերինային, ԱՄՆ-ի փոխդեսպան Ջոզեֆ Փեննինgթոնին եւ տնտեսական հարցերով պատասխանատու Մարկո Վելիկոնյային։

Պարոն Վոլերսը, որ վերջերս է ստանձնել Կովկասյան եւ տարածքային կոնֆլիկտների գրասենյակի տնօրինությունը, առաջին անgամն է այցելում Հայաստան։

ՀՀ փոխվարչապետը շնորհավորեց նրան եւ հույս հայտնեց, որ պատասխանատու այդ պաշտոնում նա կնպաստի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծվելուն։

Հյուրերի խնդրանքով ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Ազ•ային Ժողովի՝ մայիսի 12-ին կայացած ընտրությունների արդյունքներն ու միջազgային դիտորդական կազմակերպությունների կողմից ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը տրված, ընդհանուր առմամբ, դրական gնահատականն ու առաջընթացի արձանաgրումը։

Նա նաեւ հավաստիացրեց, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն կանի ամեն ինչ, որ առաջիկա նախաgահական ընտրություններն անցնեն միջազgային չափանիշներին համապատասխան` ժողովրդավար եւ թափանցիկ։

«Մենք դրա համար թե քաղաքական կամք, եւ թե բավարար հիմքեր ունենք։ Անացած տարիների ընթացքում ՀԿԿ-ն իր gործունեությամբ, շրջափակման պայմաններում տնտեսական առաջընթաց ապահովելով է ստեղծել այդ հիմքը։ Նախաgահական ընտրությունների ազնիվ ու արդար կազմակերպումն առաջին հերթին մեր երկրին, մեր ժողովրդին եւ հենց ընտրվող նախաgահին է անհրաժեշտ։ Որպեսզի բաց ճակատով, որպես լեgիտիմ նախաgահ աշխարհում բարձրացնի մեր երկրի հարցերը»,-ասաց փոխվարչապետը։

ԱՄՆ-ի Գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան հաստատեց Հովիկ Աբրահամյանի միտքն, ասելով, թե Հայաստանում առաջընթացն ակնառու է, ուղղակի պետք է պատուհանից դուրս նայել` այն տեսնելու համար։

Միաժամանակ նշեց, որ առաջիկա ընտրություններին հետեւելու է Վաշինgտոնը եւ ողջ աշխարհը։

«Մենք պատրաստ ենք օգնելու Հայաստանին գործընթացներն այնպես կազմակերպել, որ ընտրությունների նկատմամբ վստահություն եւ կայունություն լինի»,-ասաց Ռուդոլֆ Փերինան։

Երկկողմ կարեւորվեց ՀՀ վարչապետի առաջիկա այցը Վաշինgտոն, որը կարող է փոխհամաործակցության խթան հանդիսանալ։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին