Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը Ճամբարակում քննարկեց առկա հիմնախնդիրները

00:00 / 01.08.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Ճամբարակ, ծանոթացավ սոցիալական ծառայությունների աշխատանքին, աղքատության ընտանեկան նպաստի ցուցակներում ընտանիքների ընդգրկման կարգին:

Այնուհետեւ քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ տարածաշրջանի ակտիվի հետ քննարկվեցին ջրամատակարարմանը, գազաֆիկացմանը, համայնքային բյուջեների կատարմանը եւ առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը հանձնարարեց մինչեւ նոյեմբեր «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը փոխանցել Ճամբարակի խմելու ջրի ներքին ցանցի այն հատվածը, որ դուրս է մնացել կազմակերպության շահագործումից եւ ցանցի վերանորոգման համար ներկայացնել ներդրումային ծրագիր: Հանձնարարեց նաեւ մի շարք բնակավայրերում եւս խմելու ջրի ներքին ցանցերը նորոգելու նպատակով ներկայացնել առաջարկներ:

Քննարկվեցին նաեւ տարածաշրջանի հանրապետական նշանակության ճանապարհների վերանորոգման հարցը եւ այն իրականացնելու հնարավորությունները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին