Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը կրկին դիտարկեց ոռոգման համակարգի վիճակը

00:00 / 02.08.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ոռոգման համակարգի պատասխանատուների հետ կատարեց գլխամասային հանգույցների հերթական դիտարկումը։

Եղավ նախ Երեւանի, ապա Արմավիրի եւ Արարատի մարզերի ոռոգման համակարգերի խոշոր պոմպային կայաններում։ Հենց տեղերում քննարկվեցին ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակությամբ ջրով ապահովվածության, ինչպես նաեւ՝ առկա խնդիրները։

Տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին