Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի կազմակերպական հարցերը

00:00 / 02.08.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկվեցին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Թուրքիա խաղի անցկացման հետ կապված կազմակերպական հարցեր։

Նշվեց, որ հարեւան Թուրքիայից սպասվում է իրենց ֆուտբոլային թիմին քաջալերողների մեծ խմբի այց Հայաստան։

Մանրամասն քննարկվեցին ֆուտբոլային թիմի, նրանց քաջալերողների անվտանգության ապահովման, կարգուկանոնի պահպանության, խաղի կազմակերպման եւ այլ հարցեր։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին