Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

00:00 / 13.03.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին:

ԱՊՀ տնտեսական խորհրդի օրակարգային հարցերը միտված են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական փոխհամագործակցության զարգացմանը։ 41-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից են՝
  ԱՊՀ անդամ երկրների միջեւ առեւտրային սահմանափակումների աստիճանաբար վերացման գործընթացի վերաբերյալ,
  ԱՊՀ անդամ երկրների միջեւ նորարարական ոլորտի ծրագրերի գիտատեղեկատվական համագործակցության հայեցակարգի նախագծի վերաբերյալ,
  ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների որոշման նախագիծը՝ ԱՊՀ մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման նպատակով միասնական համակարգ ստեղծելու ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ,   ինչպես նաեւ այլ հարցեր։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին