Նորություններ

Պաշտոնական

Տեղում քննարկվեց համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորի օգտագործման նշանակությունը փոխելու առաջարկը

00:00 / 18.03.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղ` տեղում քննարկելու գյուղի բնակչության առաջարկը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 17 հա հողակտորի օգտագործման նշանակությունը փոխելու վերաբերյալ:

Աղբերքցիներն առաջարկել են 300 մետրով ցածրադիր վայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 17 հա հողատարածքը գյուղի բնակիչներին տրամադրել որպես տնամերձ հողակտորներ։

Բարձր լեռնային համարվող Աղբերք գյուղն ունի շուրջ 180 տնտեսություն: Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների հավաստմամբ, դա կնպաստի գյուղի զարգացմանը։ Նրանք փոխվարչապետին նաեւ հավաստիացրին, որ բնակիչներն այդ տարածքը սեփական միջոցներով կառուցապատելու եւ համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելու հնարավորություն ունեն:

Արմեն Գեւորգյանն առաջարկեց առաջին հերթին հավաքագրել 2008 թվականի հողի եւ գույքի հարկի ապառքները։ Քննարկվող հարցի լուծման պարտադիր պայման համարեց գյուղի ողջ բնակչության համաձայնությունը։ Այնուհետեւ հնարավոր կլինի խնդրին վերջնական լուծում տալ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին