Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող մի շարք փոփոխություններ

00:00 / 16.04.2009


ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ «Համայնքների ֆինանսիստների միավորում», «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն», «Հայաստանի ավագանիների ասոցիացիա», «Հայաստանի համայնքների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ «Հետք» էլեկտրոնային պարբերականի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես, ներկայացվեցին համայքների բյուջեն կազմելու միասնական մոտեցումների ներդրման, համայնքներում հանրային իրազեկման ապահովմանն ուղղված նախաձեռնությունները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումները եւ մի շարք այլ հարցեր:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկեց քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց առաջարկությունները եւ դիտողությունները հինգ օրվա ընթացքում գրավոր ներկայացնել:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին