Նորություններ

Պաշտոնական

Արմեն Գեւորգյանը ելույթ ունեցավ Եվրոպական հանձնաժողովի կազմակերպած միջազգային սեմինարում

00:00 / 03.06.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սլովակիայի Կոշիցա քաղաքում մասնակցեց «Արեւելյան հարեւանների հետ համագործակցության ամրապնդում. տեղական եւ տարածքային իշխանությունների դերը Արեւելյան գործընկերության եւ նախաձեռնության զարգացման գործում» միջազգային սեմինարին եւ հանդես եկավ ելույթով։

Արմեն Գեւորգյանը մասնակցեց թեմատիկ քննարկումներին, պատասխանեց իրեն ուղղված հարցերին՝ պարզաբանելով ԵՄ Արեւելյան համագործակցության նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար։

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ չեխական նախագահության կողմից կազմակերպված միջազգային այս սեմինարում քննարկվում են ԵՄ-ի եւ արեւելյան գործընկեր երկրների տեղական եւ տարածաշրջանային իշխանության մարմինների վեհաժողովի հիմնման նախապատրաստական աշխատանքները։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին