Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը Վիեննայում հանդիպեց ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին

00:00 / 04.06.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վիեննայում հանդիպեց ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպության) միջազգային զարգացման հիմնադրամի՝ OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Հերբիշին։

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի որոշ մանրամասներ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Սուլեյման Հերբիշը հունիսի երկրորդ կեսին կայցելի Հայաստան եւ տեղում կծանոթանա OFID-ի կողմից ֆինանսավորված ծրագրերին, կքննարկվեն նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Այդ հանդիպումների ընթացքում հնարավոր կլինի ձեւավորել համագործակցություններ ստեղծելու եւ ընդլայնելու նոր պայմանագրաիրավական հիմք։

Հուլիսի 16-17-ին Երեւանում նախատեսվում է անցկացնել «Բիբլոս Բանկ Էս.էյ.էլ» միջազգային բանկի խորհրդի նիստը, որին կմասնակցի նաեւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Հերբիշը։ Խորհրդի անդամներ են հանդիսանում արաբական երկրներից մի շարք գործարարներ եւ ներդրողներ։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին