Նորություններ

Պաշտոնական

Արմեն Գեւորգյանն այցելեց Գյումրի

00:00 / 09.06.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, պետական շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ա. Վարուդակիսի, Հայաստանի Հանրապետությունում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար-դեսպան Ռ. դը Լյուցեմբերգերի, Հայաստանում ներկայացված միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Շիրակի մարզ։

Գյումրիում գործող GITC-ում Ներսես Երիցյանը ներկայացրեց «Գյումրին՝ տեխնոքաղաք» հայեցակարգը։ Այնուհետեւ փոխվարչապետը եւ իրեն ուղեկցողները դիտարկեցին այն տարածքները, որոնք պետք է կառուցապատվեն «Գյումրին տեխնոքաղաք» հայեցակարգը կյանքի կոչելու նպատակով։

Շիրակի մարզպետարանում ամփոփվեցին այցի արդյունքները։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին