Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

00:00 / 13.12.2013

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 60-րդ նիստի աշխատանքներին:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց:

Մասնավորապես կքննարկվեն գիտատեխնիկական, վիճակագրության, անտառային տնտեսության ոլորտներում համագործակցության հարցեր, կներկայացվեն հաշվետվություններ ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությունների, ճյուղային համագործակցության մարմինների գործունեության մասին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին