Նորություններ

Պաշտոնական

Դասընթաց մանկատանը

16:30 / 13.12.2013

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալությունը շատ է կարևորում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքներում սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցումը, հատկապես` առավել խոցելի, հատուկ կարիքավոր երեխաների համար:

Այս անգամ հերթական դասընթացը կազմակերպվել էր Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան անձնակազմի համար:

Ներածական խոսքով հանդես եկավ «ՍՊԾ» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: 

Դասընթացին «Երկրաշարժը և ինչպես պաշտպանվել դրանից» և «Սեյսմապաշտպանության վարքականոնները հատուկ կարիքավոր մարդկանց և նրանց խնամակալների համար» թեմաներով դասախոսություններ կարդացին «ՍՊԾ» գործակալության մասնագետներ Կարինե Բարսեղյանը և Հասմիկ Կիրակոսյանը:

Արդյունքում` մանկատան ուսուցանված անձնակազմի միջոցով հնարավոր կլինի հատուկ մշակված մեթոդներով սովորեցնել հատուկ կարիքներով երեխաներին, թե ինչպես պետք է պաշտպանվել երկրաշարժից:
 

← Վերադառնալ ցուցակին