Նորություններ

Պաշտոնական

Դասընթաց Խարբերդի մանկատանը

15:24 / 17.12.2013

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի արևմտյան ծառայությունն օրերս դասընթաց էր կազմակերպել Խարբերդի մասնագիտացված մանկատան սպասարկող անձնակազմի համար:

Դասախոսություններով հանդես եկան վերոնշյալ ծառայության մասնագետներ Սերոբ Դարբինյանը և Գուրգեն Նամալյանը: Դասընթացի թեմաներն էին.
- «Սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»
- «Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը»
- «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները՝ երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո»:

Դասընթացին մասնակցում էր մանկատան սպասարկող անձնակազմի 210 աշխատակից:

Դասախոսությունների ընթացքում ներկայացվել են ծավալուն մասնագիտական, բայց և լսարանին մատչելի ցուցադրական նյութեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել մանկատան աշխատակիցների մոտ: Մանկատան աշխատակիցների կողմից հնչող բազմաթիվ հարցերին մասնագետները տրվեցին սպառիչ պատասխաններ, բացատրություններ և մանրամասն մեկնաբանություններ:

 

← Վերադառնալ ցուցակին