Նորություններ

Պաշտոնական

Դոնոր կազմակերպությունների հետ քննարկվեցին ապակենտրոնացման եւ տարածքային զարգացման ոլորտներում համագործակցության հարցեր

00:00 / 20.12.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնող միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ապակենտրոնացման եւ տարածքային զարգացման ոլորտներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության, Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ Եվրամիության եւ Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետը նախ շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին` ոլորտի նկատմամբ հետեւողական ուշադրության եւ ցուցաբերվող աջակցության համար: Նա տեղեկություններ ներկայացրեց վարչատարածքային բարեփոխումների, դրանց իրականացման սկզբունքների եւ մեխանիզմների մասին: Քննարկվեցին իրականացվելիք բարեփոխումների հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: Կարեւորվեց ռեսուրսների համակարգումն ու դրանց` նախատեսվող բարեփոխումների ուղղություններին համապատասխան օգտագործումը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

← Վերադառնալ ցուցակին