Նորություններ

Պաշտոնական

Ուշադրության կենտրոնում են բնակչության առավել խոցելի խավերը

12:03 / 23.12.2013

Վերջերս ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցներն այցելեցին և սեյսմիկ անվտանգության հարցերին նվիրված զեկուցումներով հանդես եկան Երևանի Մարի Իզմիրլյանի անվան և Խարբերդի մասնագիտացված մանկատներում: Օրերս էլ նրանք եղան Երևանի Նորքի և Հաղթանակ թաղամասի տուն-ինտերնատներում, որտեղ բնակություն են հաստատել տարեց մարդիկ:

Դասախոսությունների և հարցուպատասխանի ձևով կազմակերպված ուսուցման ունկնդիրներն էին տուն-ինտերնատների աշխատակիցները: Նրանք էլ կփոխանցեն ստացված գիտելիքներն իրենց խնամքի տակ գտնվող բնակիչներին՝ յուրաքանչյուրին ուսուցման առանձնահատուկ մոտեցմամբ և հատուկ վերաբերմունքով: 

Կարևորվեց նաև տագնապ-վարժանքների կազմակերպումը պատսպարման կամ տարհանման ձևով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուն-ինտերնատներում ապրող տարեցներից շատերն ունեն ֆիզիկական կամ հոգեբանական բնույթի խնդիրներ:











Վերջում սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին