Նորություններ

Պաշտոնական

Հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակվում է

12:06 / 23.12.2013

Դեկտեմբերի 18-22-ն աշխատանքային այցով Հայաստանում էին Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի սեյսմոլոգիական ծառայության ներկայացուցիչներ Ժոսլին Ժիլբերը, Յոան Կանոն և Էրիկ Սոմանդը:

Հյուրերը եղան ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության համակարգի արևմտյան ծառայությունում, այցելեցին «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն, որտեղ տեղի ունեցան քննարկումներ «ՍՊԾ» գործակալության և համակարգի արևմտյան, հյուսիսային և հարավային ծառայությունների ղեկավարների ու մասնագետների հետ: 















ՀՀ ԱԻ նախարարությունում հյուրերին ընդունեց և հանգամանալից զրույց ունեցավ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը:

Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ), որտեղ նրանց ներկայացվեց դիտարանի ստեղծման պատմությունը, ներկան և հեռանկարները:













Ֆրանսիացի գործընկերները ծանոթացան եռահարկ մասնաշենքի վերանորոգման աշխատանքների ընթացքին, շենքում և թունելում տեղակայված սարք-սարքավորումներին: Ֆրանսիա վերադառնալուն պես` նրանք կուսումնասիրեն դիտարանը նորագույն սարքերով վերազինելու գործում իրենց մասնակցության հնարավորություններն ու եզրերը:

Բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկվեցին համագործակցության ընդլայնմանն առնչվող տարաբնույթ հարցեր, ստորագրվեց այցի արձանագրություն:

 

← Վերադառնալ ցուցակին